HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սերգեյ Դանիելյանն ու Ռուբեն Հախվերդյանը՝ նողկալի արվեստագետների մասին

Այսօր «Հայելի» ակումբի հյուրերը դերասան Սերգեյ Դանիելյանն ու երգահան Ռուբեն Հախվերդյանն էին: Լրագրողներից մեկը հարցրեց, որ եթե կազմելու լինենք ամենանողկալի, ամենածախու արվեստագետների ցանկը, առաջին 3 հորիզոնականները ովքե՞ր կզբաղեցնեն:

«Օրինակ՝ ես չգիտեմ՝ Մերուժան Տեր-Գուլանյանն արվեստագե՞տ է: Զորի Բալայանն արվեստագե՞տ է: Չէ, էլի, նրանք արվեստագետներ չեն, ինչ-որ կողքերը ֆռֆռացող մարդիկ են, որոնց մասին Սովետի ժամանակ ասում էին՝ պաշտոնական հայրենասերներ,- նշեց Ռ. Հախվերդյանը,- անուններ շատ կան, լիքը, ասում է՝ ուզում էի մտնել էս իշխանավորի հետույքը, տեսա՝ բոլոր տեղերը զբաղված են... »:

Սերգեյ Դանիելյանն էլ հավելեց, որ ինքը կոնկրետ անուններ չի կարող տալ, բայց Հախվերդյանի ասածների հետ համամիտ է. «Էլի ինչ-որ մարդիկ չեմ կարող ասել»:

«Անտակտություն կլինի անուններ տալը: Հետո ես նրանց (Մերուժան Տեր-Գուլանյանի եւ Զորի Բալայանի) հետ չէի, որովհետեւ նրանք արվեստագետներ չեն, ինձ համար նողկալի չեն»,- եզրափակեց Ռուբեն Հախվերդյանը:

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Այս կարճ յօդուածում կան յետեւեալ սխալներ – ոչ թէ “կոնկրետ” այլ հստակ/մասնաւոր անուններ; ոչ թէ “բայց Հախվերդյանի ասածների հետ համամիտ է”, այլ ասածներին համամետ է; ոչ թէ “Անտակտություն”, այլ անհարմար/անտեղի…..եկնաբանությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter