HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

150 հազար՝ 50-ի փոխարեն. կառավարության որոշումն ուժի մեջ է մտել

2018թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվում է։ Այս մասին հիշեցնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: 

Նախարար Մանե Թանդիլյանը շեշտում է՝ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Այս նախաձեռնությունը ուղերձ է բոլոր քաղաքացիներին, որ պետությունը կարևորում է երկրորդ երեխայի ծնունդը և սատարում ընտանիքներին։

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016թթ. մեր երկրում ծնվել է երկու կարգաթիվ ունեցող համապատասխանաբար 16051, 15850, 15032 երեխա։ Կանխատեսվում է, որ 2018թ. 2-րդ կիսամյակում Հայաստանում լույս աշխարհ կգա երկու կարգաթիվ ունեցող շուրջ 7500երեխա: Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կկազմի շուրջ 375 մլն դրամ,իսկ 2019թ. և հետագա տարիների համար' տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամ:

Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018թ. համար կիրականացվեն ՀՀ 2018 պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում:

Հիշեցնում ենք, որ «ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հաստատվել էր ՀՀ կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter