HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սերգեյ Դանիելյան. «Քաղաքական գործիչը զուգարանի թղթի նման բան է»

Դերասան Սերգեյ Դանիելյանից եւ երգահան Ռուբեն Հախվերդյանից լրագրողները, հաշվի առնելով ընտրական տարին, հետաքրքրվեցին, թե արվեստագետններն ի՞նչ դիրքորոշում պետք է ունենան քաղաքականության նկատմամբ:

«Հիմա ընտրությունները սկսվելու են, սկսելու են արվեստագետներին, այսինքն՝ մեզ բոլորիս, որսալ, օգտագործել եւ այլն: Ուղղակի խնդրում եմ՝ բոլոր նրանք, ովքեր կերգեն, կպարեն, կարտասանեն, գոնե հասկանան, թե ինչ են անում»,- ասաց Սերգեյ Դանիելյանը եւ հավելեց, որ նման արվեստագետներն առաջին հերթին իրենք իրենց են վարկաբեկում:

«Այդ ի՞նչ պետք է ձեզ տան, որ կանգնեք որեւէ նախագահի, դեպուտատի կամ որեւէ բիզնեսմենի մոտ,- հարցնում է Դանիելյանը,- համերգը պետք է նպատակ ունենա, ու եթե այն ինչ-որ լոզունգի տակ է անցկացվում, դրանով այդ մարդու ջրաղացին ջուր է լցվում: Վաղը պարզվում է, որ այդ մարդը կամ հանցագործ է, կամ եսիմ ինչ է, ու հետո ձեզ են հիշելու, էդ մարդուն չեն հիշելու: Քաղաքական գործիչը զուգարանի թղթի նման բան է. օգտագործեցիր, գնաց, իսկ ձեր ստեղծածը (համենայնդեպս, ինձ այդպես է թվում), մի քիչ ավելի մնայուն է»:

Դերասան Դանիելյանն առաջարկում է, որ արվեստագետները չեզոքություն պահպանեն, քաղաքական գործընթացներում չներգրավվեն, իսկ եթե, այնուամենայնիվ, ընտրարշավներին մասնակցում են, ապա դա անեն ոչ թե գումարի կամ այլ շահագրգռության պատճառով, այլ քաղաքացիական դիրքորոշման դրդմամբ:

Ռուբեն Հախվերդյանն այս կապակցությամբ նկատեց, որ ինքը ժամանակին կանգնած էր դաշնակցական Վահան Հովհաննիսյանի կողքին, որովհետեւ վերջինս ինտելեկտով ավելի բարձր է, քան ՀՀ երեք նախագահները միասին վերցրած:

«Ես իմ գաղափարներով էլի համակիր եմ այդ կուսակցությանը (ՀՅԴ), բայց էս անգամ կոալիցիայի մեջ մտնելը հեչ դուրս չեկավ»,- ասաց Հախվերդյանը եւ շեշտեց, որ եթե կյանքում երբեւէ դառնա որեւէ կուսակցության անդամ, դա կլինի «Կանաչների» կուսակցությունը, բնապահպանությունը:

«Ես գնացի, մասնակցեցի Թեղուտի ցույցին, որովհետեւ 400 հա ծառ են կտրել»,- նշեց Հախվերդյանը եւ կարծիք հայտնեց, որ առաջիկա 50 տարում Հայաստանում ոչինչ չի փոխվելու եւ «եթե հեղափոխություն չլինի (ոչ արյունահեղություն), սրանք պինդ էլ կնստեն»:

Մեկնաբանություններ (2)

ShantSargsyan
Bolor qaxaqakan gorcichnerin nuyn njarin chi kareli dnel,inchpec naev bolor arvectagetnerin chapel nuyn arshinov: isk anshnorhq artahaytutyunner anel@ ,cergey,voch azat,voch azatamit,voch yurahatuk,voch el lav arvectaget linelu nshan chen...qo mamen ,ankexcoren,hrashali e...
Աշոտ
Ավելի հաճախ քաղաոական գործիչներն են արվեստագետներին օգտագործում որպես զուգարանի թուղթ,իսկ Դանիելյանի նման անվորակ զուգարանի թուղթ ոչ մեկ էլ չի ուզում նույնիսկ փորձի...այնպես որ ոչ որոշ քաղաքական գործիչներն են մի բան ոչ էլ Դանիելյանի նման ,,արվեստագետները,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter