HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վալերիյ Օսիպյանն այցելել է առաջին «խելացի փողոց»

Աճառյան փողոցում հապաղումներն ու խցանումները բացառելու համար Ճանապարհային ոստիկանությունն իրականացրել է միջոցառումներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տեղեկացմամբ` ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր այցելեց փողոց՝ ծանոթանալու կատարված փոփոխություններին:

Փողոցի 5 խաչմերուկներում՝ Աճառյան-Ծարավ Աղբյուրի, Աճառյան-Բաբաջանյան, Աճառյան-1-ին նրբանցք, Աճառյան-2-րդ նրբանցք և Աճառյան-Առինջ խաչմերուկներում տեղադրվել են ուլտրաձայնային սենսորային համակարգեր, որոնք ավտոմատ հաշվարկում են խաչմերուկում տրանսպորտային միջոցների քանակը և ըստ ծանրաբեռնվածության փոխում լուսացույցի գույնը:

Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը Վալերիյ Օսիպյանին ներկայացրեց իրականացրած աշխատանքը: Աճառյան փողոցը մայրաքաղաքի ամենածանրաբեռնվածներից է: Ըստ ուսումնասիրությունների՝ մեկ ժամում փողոցի միայն մեկ կողմով անցում է 2300-ից 2400 մեքենա, և հաճախ լինում էին խցանումներ ու հապաղումներ: Այսօր խնդիրը լուծված է: Այս փողոցում խցանումները բացառված են: 
Ոստիկանության պետը տեղում հետևեց երթևեկությանը, ճանապարհային ոստիկանության ղեկավարության հետ քննարկեց Երևանի մի քանի այլ փողոցներում նույնպես ուլտրաձայնային սենսորներ տեղադրելու հարցն ու տվեց կոնկրետ հանձնարարականներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter