HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը երեք ընկերության արտոնություն տվեց

Կառավարությունն այսօրվա նիստին երեք ընկերությունների արտոնություն տվեց: Գործադիրի կողմից արտոնություն ստացան «Սահլեվս», «Սևանի շաքարի գործարան», «Պրինտարմ դանվեստ» ընկերությունները:

«Սևանի շաքարի գործարան»-ը նոյեմբերի 20-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստան կներկրի 3.7 միլիարդ դրամ արժեքի շաքարեղեգի հումք՝ ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը երեք տարի անց վճարելով:

Կառավարություն ներկայացված որոշման նախագծի համաձայն՝ «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ-ն սկսել է իր գործունեությունը դեռևս 2003 թվականից, սակայն 2009 թվականից արտադրության ծավալները զգալի քանակով նվազելու արդյունքում գործարանը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը: Ընկերությունն այժմ նախատեսում է վերազիննել և արդիականացնել շաքարավազի արտադրության գործարանը, օրական արտադրողականությունը հասցնել շուրջ 50-60 տոննայի՝ կատարելով ընդհանուր շուրջ 3,78 մլրդ դրամի չափով ներդրում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ «Պրինտարմ դանվեստ» ընկերությունը ազատվեց ներմուծվող հումքի մաքսատուրքի վճարից: Ընկերությունը Թուրքիայից, Չինաստանից, Գերմանիայից, Ֆինլանդիայից ներկրելու է 840 միլիոն դրամ արժողությամբ բազմաշերտ, երկկողմանի և միակողմանի ստվարաթուղթ:
«ՍԱՀԼԵՎՍ» ընկերությունն էլ Հայաստան կներմուծի սարքավորումներ՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով: Ընկերությունը Չինաստանից ներմուծելու է 850 միլիոն դրամ արժողությամբ կրակայրիչի մասեր:

Այս ընկերությունը կառավարության կողմից մաքսատուրքի ազատման 21,7 մլն դրամ արտոնություն էր ստացել նաև 2017 թվականի մայիսի 18-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter