HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սամվել Մայրապետյանի գործով «խորհրդավոր լռությունը» շարունակվում է

Արդեն մեկ օր է` Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, «Տոյոտա Երևանի» տնօրեն Սամվել Մայրապետյանը ձերբակալված է, սակայն իրավապահ մարմինները նրա ձերբակալման լուրից բացի այլ տեղեկություններ չեն հայտնում:

Մենք այսօր բազմիցս փորձել ենք ՀՔԾ լրատվական ծառայությունից ճշտել՝ ինչ գործով է Մայրապետյանը ձերբակալվել, ի՞նչ կարգավիճակ ունի, արդյոք նրա հարազատներն օրինական կարգով տեղյակ պահվե՞լ են նրա ձերբակալման, գտնվելու վայրի մասին: Սակայն վերը նշված բոլոր հարցերին տրվող միակ պատասխանն այն է, որ ՀՔԾ-ն այս պահին անհրաժեշտ չի համարում հրապարակային դարձնել, թե Մայրապետյանն ինչ գործի շրջանակներում է ձերբակալված:

Նույն պատասխանն է տրվել նաև մեր հարցին` արդյոք հայցվող տեղեկությունները քննություն իրականացնող մարմինը համարո՞ւմ է նախաքննական գաղտնիք:

Նշենք, որ Մայրապետյանը հայտնի է, որպես Երևանում մի շարք էլիտար շենքերի սեփականատեր, ընկալվում է որպես  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի,  2007-2008 թվականների Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած, հետագայում ՀՀ փոխվարչապետ դարձած Արմեն Գևորգյանի մերձավոր:

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Կարծում եմ ճիշտ են անում: Առանցկային դեմք է, կապված Քոչարյանի և Գրիգորյանի մութ գործերի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter