
Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվեց
Գործարար Սամվել Մայրապետյանը քիչ առաջ երկու ամսով կալանավորվեց: Նշենք, որ դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Մայրապետյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Վերջինս առավոտյան ժամը 10-ի սահմաններում բերվել էր դատարան, և այժմ նրան տեղափոխում են մեկուսարան: Մեզ հետ զրույցում Մայրապետյանի պաշտպաններից Կարեն Կիրակոսյանն ասաց, որ դեռևս տեղյակ չէ՝ որ մեկուսարան են տանելու Մայրապետյանին:
Հիշեցնենք, որ այս գործով Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություններ չի հայտնում, հաստատել է միայն, որ Մայրապետյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածով՝ կաշառքի օժանդակության մեջ:
Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մայրապետյանի վերաբերյալ գործի համար հիմք է եղել մեկ այլ գործարարի` Սիլվա Համբարձումյանի ցուցմունքը, բայց թե կոնկրետ ինչ բովանդակությամբ ցուցմունք է տվել Համբարձումյանը, դեռևս մեզ հայտնի չէ:
Մեկնաբանել