
«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը մահացել է
«Սասնա ծռերի» անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը» մահացել է: Այս մասին հայտնում է Խանդոյանի ընկեր Վարուժան Ավետիսյանը:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Խանդոյանի մահվան պատճառը սրտի կաթվածն է. իրեն այդ մասին հայտնել են Գյումրու բուժկենտրոնում գտնվող իրենց ընդհանուր ընկերները:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը 2016 թվականին Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո կալանավորվել էր, և դատարանի որոշմամբ օգոստոսի 17-ին ազատ էր արձակվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել