HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Say no to racism. ոչ ռասիզմին» բողոքի ակցիա

Նարեկ Ալեքսանյան

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 5-ի գիշերը, Երևանի կենտրոնում տեղի ունեցած բռնության դեպքի առիթով այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ ռասիզմի և խտրականության։ Ակցիայի մասնակից Մարիամ Ավանեսյանը, ով ճանաչում է տուժողին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի Բայետե Տոնտոն Բուենսին, նշեց, որ այսպիսով ցանկանում են հանրության ուշադրությունը հրավիրել երևույթին, քանի որ կատարված բռնությունը ռասայական խտրական վերաբերմունքի պատճառ է։ «Դու ևս կարող ես մի օր ենթարկվել խտրականության մազերիդ կամ մաշկիդ գույնի, հագուստիդ կամ հայացքներիդ պատճառով։ Մի՛ եղիր անտարբեր խտրականության նկատմամբ, մի՛ եղիր խտրական»,- ասվում է ակցիայի մասնակիցների ֆեյսբուքյան միջոցառման էջում։ Քաղաքացիները «No racism, we are the same» գրությամբ պաստառներով քայլեցին դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ նրանց ընդունեց աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը և խոստացավ կատարվածի մասին զեկուցել պաշտպանին, ով այդ պահին բացակայում էր գրասենյակից։ Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տուժողը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր: Այսօր Տոնտոն Բուենեսը դուրս է գրվել հիվանդանոցից։

Տոնտոն Բուենսի որդին՝ Էմանուելը

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter