HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի և «Հետքի» դատական նիստը հետաձգվեց

Այսօր նշանակված էր դատական նիստ` ըստ հայցի Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի ընդդեմ նույն բուհի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Պատասխանող կողմում որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավված է «Հետք» թերթը:

Նշված քաղաքացիական գործով դատական նիստը նշանակված էր ժամը 14.00-ին: Մոտ կես ժամ պատասխանողն առանձին, «Հետքի» ներկայացուցիչն առանձին փորձում էին դատարանի ներքին հեռախոսով դատավոր Սուրեն Բաղդասարյանի օգնականից կամ քարտուղարից ճշտել`ինչու չի սկսվում ժամը 14.00-ին նշանակված նիստը, և ի վերջո կայանալու է այն, թե ոչ: Ժամը 14.27 րոպեին նշված դատական գործով քարտուղարը վերջապես հայտնեց կողմերին, որ հայցվորի ներկայացուցիչ Վանո Եղիազարյանը միջնորդել է դատարանին հետաձգել նիստը: Պատասխանող Լուսինե Աշուղյանն իր հերթին միջնորդություն ներկայացրեց դատարան`խնդրելով հետաձգել դատավարությունը մինչև իր կողմից պահանջված փաստաթղթերի դատարան բերվելը:

«Հաշվի առնելով, որ հայցվորի կողմից դատարան չեն ներկայացվել իմ կողմից պահանջված` նրա օրենսդրական խախտումների վերաբերյալ ապացույց հանդիսացող փաստաթղթերն ու հրամանագրքերը, առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով` խնդրում եմ դատական նիստը հետաձգել մինչև համապատասխան ապացույցների դատարան ներկայացվելը»,-նշված է Լուսինե Աշուղյանի միջնորդության մեջ:

Վերջինս իր պահանջած փաստաթղթերի`դատական գործում դրանց անհրաժեշտությունը հիմնավորում է նրանով, որ իր եզրահանգումներն ու կարծիքները, որոնք հիմք են դարձել ռեկտորի կողմից իր դեմ դատական հայց ներկայացնելու, «բխեցրել է ռեկտորի օրենսդրական խախտումներից», իսկ նշված փաստաթղթերն ապացույց են այդ խախտումների և իր անմեղության վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter