HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյանը՝ սոցապ նախարարին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է գրել Աշխատանքի և սոցիալական հարցերի ապահովության նախարար Արթուր Գրիգորյանին: Նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն Գրիգորյան,

Սույն թվականի հունվարի 12-ի «Հետք» լրատվական կայքէջում տեղադրված էր նախարարության պատասխանը մանկատան շրջանավարտների օթևանի վերաբերյալ:

Այնտեղ նշված էր, որ 2011 թվականի ընթացքում մանկատան շրջանավարտներին Գյումրիում տրամադրվել է 6 և Մարալիկում` 12 բնակարան: Նախատեսվել է Լոռու մարզի մանկատան շրջանավարտներին բնակմակերես տրամադրել Սպիտակ և Ստեփանավան քաղաքների բազմաբնակարան շենքերում:

Խնդրում եմ ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն 10-օրյա ժամկետում տեղեկացնել, թե.

1. Գյումրիում տրամադրված 6  և Մարալիկում 12 բնակարան ստացած անձանց ցուցակները` ստույգ հասցեներով:

2. Մարալիկում ե՞րբ է բնակարան ստանալու Ձեզ բազմիցս դիմած Կարեն Միրզոյանը, որը լինելով հաշմանդամ՝ տարիներ շարունակ ապրում է անմարդկային պայմաններում:

3. Հոդվածում նշված 60 քաղաքացիներից այն 46-ի ցուցակը, ովքեր Սպիտակ և Ստեփանավան քաղաքների բազմաբնակարան շենքերում հրաժարվել են բնակմակերեսից ու այն 13 հոգու ցուցակը, ովքեր նախընտրել են ստանալ առանձին բնակարան` նշելով նրանց ընտանեկան կարգավիճակն ու ընտանիքի անձերի թիվը:

4.  Բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանների հերթացուցակի մասին հոդվածում նշված է 200 հոգի, այնինչ նախարարի ստորագրությամբ 30.10.2011թ. տրամադրած ցուցակում նշված է 111 հոգի, որոնք օրենքով պետք է ստանային արտահերթ: Իսկ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շահառուների ցուցակում 210 հոգի են ցուցակագրված: Ստացվում է ընդամենը 322 շահառու: Ինչո՞վ կբացատրեք թվերի ներկայացված տարբերությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter