HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Մանվել Բադալյանը զավթել է Կամերային տան հանրային այգին

Երեւանի Կամերային երաժշտության տան դիմացի այգում տեղակայված վահանակը տեղեկացնում է, որ կառուցվում է. «սրճարան, բիստրո, բար, ջրավազան, սանհանգույց, շվաքարան, խաղահրապարակ, ավտոհանգրվան» (Տես նաեւ' Երեւանցին այլեւս օդ չունի շնչելու):

Սրճարանային համալիրի նախագիծը 2004-ի մայիսի 19-ին հաստատել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:

Իրականում այս նախագծի հաստատումն ապօրինի է, որովհետեւ չկա քաղաքապետի որեւէ որոշում, որը կարող էր հիմք հանդիսանալ նախագիծը հաստատելու համար: 1998թ. Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն այգին խնամելու նպատակով այն վարձակալության է տվել «Ֆլորա լենդ» ընկերությանը: 2001թ.-ին նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ թույլտվություն է տրվել «Ֆլորա լենդ»-ին' այդ տարածքում ինչ-որ շինարարական աշխատանքներ իրականացնել: Բայց 1 տարվա ընթացքում նախագիծ չի հաստատվել, հետեւաբար, ըստ օրենքի, այդ որոշումն ուժը կորցրել է: Թե ինչու է հանրային այգում նման նախագիծ հաստատել Ս. Դանիելյանը, պետք է պարզեն իրավապահ մարմինները:

Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը մեծ ուրախությամբ է թույլատրել այգում զվարճանքի վայրեր կառուցել: Նա սիրում է ժամանակ անցկացնել նման վայրերում, բացի այդ' քաջություն է պետք ունենալ' մերժելու համար պաշտոնյային:

Իսկ այդ պաշտոնյան Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն է:

Սա կոռուպցիայի դասական օրինակ է, որի մասին «երազում են» իրավապահ մարմինները: Գործարք է, որի մեջ ներքաշված են քաղաքապետարանը' գլխավոր ճարտարապետով, թաղապետարանը' թաղապետով եւ, իհարկե, Քաղծառայության խորհրդի նախագահը: Հասարակությունը քայլն արել է' շինարարության դեմ բողոքի ակցիաները շարունակվում են, իրավապահները դեռ մտմտում են. բավական է մի հրահանգ, եւ նրանք «փայլուն» կկատարեն իրենց գործը: Իսկ նման հրահանգ Հայաստանում կարող է տալ միայն երկրի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter