HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Արզաքանցյանը ոսկի են արդյունահանելու. նրանց շահը գերակա է

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հիմնադրած «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն 25 տարով հանքարդյունահանման լիցենզիա է ստացել Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուրի տեղամասում:

ԱԺ նիստերին Տիգրան Արզաքանցյանը գրեթե չի մասնակացում, եւ եթե հայտնվում է Հայաստանում, նշանակում է' եկել է ինչ-որ գործարքի համար: Ապրիլին Տիգրան Արզաքանցյանը Հայաստանում էր, եւ երբ անցած շաբաթ Կառավարության ընդունած որոշումներից մեկից հայտնի դարձավ գործարքի մասին, պարզ դարձավ նաեւ Արզաքանցյանի' Հայաստան գալու շարժառիթը: Նա եկել էր, որպեսզի Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը Կառավարությունում ներկայացնի «գերակա շահի» հերթական փաթեթը:

Ըստ այդմ' 3,22 հա սեփական հողերի կատեգորիան պիտի փոխվի եւ, «բացառիկ' գերակա հանրային շահ» ճանաչելով, տրվի «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ին: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը 2011-ի մարտի 15-ին այդ ընկերությանը տվել է լեռնահատկացման ակտ 41,1 հա տարածքի համար: Սակայն նշված հողատարածքի սահմաններում 3,22 հա-ը սեփականության իրավունքով պատկանում է այլ սեփականատիրոջ, «ինչը խոչընդոտում է ընկերության ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարմանը»: Այդ խոչընդոտը Կառավարությունը պարտավոր էր վերացնել, եւ դրա համար «գերակա հանրային շահի» անցած շաբաթվա «հերոսներ» դարձան Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Իսկ Կառավարության որոշման մեջ «գերակա հանրային շահը» հիմնավորվել է այսպես. «...Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանքավայրի շահագործման նախագծով նախատեսվում է կատարել կապիտալ ներդրումներ շուրջ 6 մլն դոլարին համարժեք դրամի չափով: Տարեկան նախատեսվում է արդյունահանել 150 հազար տ հանքաքար, որի վերամշակման արդյունքում սպասվում է ստանալ 1100 կգ ոսկի, որի դիմաց կվճարվի մոտ 222,7 մլն դրամի չափով բնօգտագործման վճար, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված հարկեր եւ տուրքեր:

Բացի այդ, կապահովի նաեւ ՀՆԱ-ի աճ»: Ահա այդ հիմնավորումից եւս մի սրտաճմլիկ նախադասություն. «Հանքավայրի շահագործումը կնպաստի նաեւ Կոտայքի մարզում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, բարձր վարձատրվող շուրջ 300-450 աշխատատեղերի ստեղծմանը եւ կմեղմացվի Կոտայքի մարզի Մեղրաձոր եւ դրան հարակից համայնքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը»:

Հայաստանի տնտեսության, բարոյահոգեբանական մթնոլորտում որեւէ բան չի կարող փոխվել, քանի դեռ քաղաքականությունն ու բիզնեսը սերտաճած են, քանի դեռ Կառավարության որոշումներում հանրային գերակա շահը օգտագործվում է պատգամավորների կամ այլ պաշտոնյաների բիզնեսի բարգավաճման համար: Ոչ ոք Հովիկ Աբրահամյանին չի արգելում բիզնեսով զբաղվել, նրա բիզնես ոլորտներն անթիվ են, ունեցած ձեռնարկությունները' բազմազան, թող գնա եւ զբաղվի, բայց թող հեռանա Ազգային ժողովից: Տիգրան Արզաքանցյանը մեկ տասնյակից ավելի հանքային լիցենզիաներ ունի, կոնյակի գործարան' Ֆրանսիայում, այլ ձեռնարկություններ եւ իր ժամանակի մեծ մասն էլ անցկացնում է Ֆրանսիայում: Մոսկվայում հայտնի ծեծկռտուքից հետո Արզաքանցյանն այդ քաղաք գրեթե չի գնում: Անհասկանալի է, թե նրա ինչին է պետք պատգամավորի մանդատը, ի վերջո, բիզնես կարող է անել' վճարելով ում պետք է: Մնում է մտածել, որ նա ցանկանում է «փախցնել» նաեւ հարկատուներիս փողերը: «Կողքից եկած փող է, չի խանգարի»,- երեւի մտածում է գործարար պատգամավորը:

Եւ, բնականաբար, այս «գերակա հանրային շահը» պարզեցման կարիք ունի, ճիշտ կլինի' ամեն անգամ Կառավարության որոշումներում նշվեն պաշտոնները եւ անուն, ազգանունները: Ասենք' Կոտայքի մարզի Արտավազ համայնքի վարչական շրջաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչել բացառիկ գերակա հանրային շահ եւ հատկացնել ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Աբրահամյանին, կամ Սյունիքի մարզի Քաջարանի տարածքը հատկացնել գործարար Մաքսիմ Հակոբյանին կամ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Մեղրաձորը' ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ այսպես շարունակ: Սրանով ամեն ինչ կընկնի իր տեղը:

Մեկնաբանություններ (13)

Bek
Կատարել է 23 մլն դոլարի բարեգործություն Համամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատագամավոր Տիգրան Արզաքանցյանը ներկայացնում է թիվ 22 ընտրատարածքը, ինչը ոչ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն հատկանշականն այն է, որ որոշ լրատվամիջոցներ ակտիվ արշավ են սկսել Տիգրան Արզաքանցյանի դեմ' մոռանալով նյութում նշել ամենաէականը: Բանն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը շուրջ 23 մլն դոլարի բարեգործություն է կատարել, որի մասին նույն լրատվամիջոցները լռում են: 23-24 տարեկանում հեռանալով հայրենիքից' նա կարողացել է զբաղվել բիզնեսով, սակայն ստացած հասույթը ոչ թե թողել է դրսում, այլ ներդրել է Հայաստանում: Նրա ծննդավայր Գավառում բոլորն են ճանաչում Տիգրան Արզաքանցյանին, սակայն ոչ միայն որպես իրենց կողմից ընտրված պատգամավոր, այլև բարերար: Գավառում շատերն են հիշում տներից մեկի հրդեհը, որի արդյունքում տանտիրուհին մահացել էր, իսկ կոմայի մեջ հայտնված երկու երեխաներին Տիգրան Արզաքանցյանի միջոցներով 5 ամիս պահել են հիվանդանոցում, իսկ երբ զավակները կազդուրվել են'Տիգրան Արզաքանցյանից ստացել են իրենց տունը' վերանորոգված: Նրա 23 մլն դոլար ընդհանուր արժողությամբ բարեգործությունների շարքին է դասվում նաև Գավառում որոշ փողոցների ասֆալտապատումը: Իսկ վերջերս «Դե ֆակտո» ամսագիրը հարցում էր կատարել Գավառում և Տիգրան Արզաքանցյանի հասցեին բավական դրական կարծիքներ էին հնչել: Ըստ Slaq.am-ի տեղեկությունների' նա այսօր ևս բիզնես-ներդրում է կատարում Հայաստանում, դա այն դեպքում, երբ շատերը լքում են Հայաստանը: Ի դեպ, խոսակցություններ են շրջանառվում, որ նա վիլլա է գնել Փարիզում, իսկ պատգամավորն անձամբ հերքել է այդ տեղեկությունները: Պետք է նկատել, որ եթե անգամ Տիգրան Արզաքանցյանը վիլլա ունենա Փարիզում' այն Հայաստանի բնակչի փողերով գնած չի լինի, քանի որ Հայաստանը վերոնշյալ պատգամավորի համար դիտարկվում է հիմնականում որպես ներդրումների և բարեգործությունների դաշտ: Իսկ լրատվամիջոցներն առավել նպատակահարմար պետք է համարեն հետաքրքրվել այն իշխանավորների ունեցվածքներով, ովքեր զբաղեցնելով բարձր պաշտոններ' կարճ ժամանակահատվածում հարստանում են ոչ թե դրսում ծավալած բիզնեսի, այլ ժողովրդի միջոցների հաշվին: Slaq.am - Լրատվական աղբյուր
Б.С.
придаток москвы и ученики лужкова...завтра они все убегут отсюда...пена и грязь...
NN
Ay Qajaranci es du Hayastanum ches aprum? Arandzin petutyan nerakayacuciches? Qajaran@ hangist toxek, lav vor chasir vor arandzin tagavorutyunek!
Светлана
Всё понятно,что пару кяварсих ребят, может когда то получили крошки с барского стола Арзаканцяна, вот и поют ему оду любви. А скольких сельчан он обманул? На чужом несчастье счастья не построишь. Превалирующий общественный интерес у нас, это нищие душой олигархи. Рыба портиться с головы и пока эта голова не одумается, вонь не пройдёт. Страшно из грязи в князи. Господа хамы добрались до еды. Их надо остановить иначе нам всем конец.
Էդիկ
Նարինեին Խնդրում եմ գրեք [email protected] հասցեով, կամ զանգահարեք Հետքի խմբագրություն` 563363
Նառինե
Հարգելի Էդիկ Բաղդասարյան, Ձեր հերոսը իր սեփական հանքերի աշխատողներին աշխատավարձերը չի վճարել ամիսներ շարունակ և որոշ աշխատողներ իրենց աշխատանքից ազատվելու մասին պատահաբար են իմացել 6 ամիս հետո:Կա արդյոք մի պետական մարմին, ում կհետաքրքրի այդ աշխատողների ոտնահարված իրավունքները և կուտակված աշխատավարձի պարտքերը:
nina
DRANC BOLORIN QSHEL E PETQ IRENC GEXERY. ANKUSHT,AGAH SRIKANER EN DRANQ. TREXNEROV CHOBANNERY MARD EN DARCEL...
Gagik
es Hakob Sanasaryani ev hodvaci gakhapari het lriv hamamit em-sa Hayreniqi davachanutyun e ev voch mi urish ban, hanqeri shahagorcumic heto mnalu e merac u tunavor Hayastan.
haykUS
Again and again. This oligarchs will end up killed by masses for their greed and I will be happy to see they executed for sucking blood from country.
Aram
Unfortunately this misbehavior of the oligarcs will continue, unless the people and the oppossition political parties put a stop to it, or let these oligarcs and the buyers from them know that these assets, they claim and sell, do belong to the people,and eventually will be returned to the people of Hayastan whose predecessors fought and died for those assets.
Հովնան
Էս մարդը` Հովիկը, Մոնումենտի անտառները կտրեց, ապարանք շինեց, նույնը` իր նմանները: Սրանք շարունակելու են աղտոտել մայրաքաղաքի ու երկրի օդը բառիս ուղիղ և փոխաբերական իմաստով` քանի դեռ հավի կարգավիճակից մեր ժողովրդի ստվար զանգվածները չեն որդեգրել մարդու կարգավիճակ
Varaz Syuni in Amsterdam
CHGITEM te inchu chi tpvel im naxord commenty aystex.............Hamenayn deps NORITS KRKNEM SA: Hodvatsy SHAT chisht e. Aysorva Hayastanum mafios-criminal OLIGARXNERY BRNA-ZAVTEL en erkri VOXCH HARSTUTIUNY. Isk PETAKAN KARUYTSNERY ogtagortsum en IRENTS DIRKERY pahelu HAMAR..... Ayspisi SYSTEMUM spasel DRAKAN POPOXUTIUNNER uxaki MIAMTUTIUN e, mexm asats.
Qajarantci
Hangist togheq Qajarany ev qajarantcinerin! Dzer gortsov zbaghveq.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter