HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարությունը պատրաստ չէ անօթեւանների հետ աշխատանքին

Երեկ' հունվարի 22-ին, «Հետք»-ի, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրողները, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի եւ «Վեմ» ռադիոկայանի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը 6 անօթեւանների տեղափոխեցին կառավարության որոշմամբ Չորրորդ գյուղում անօթեւանների համար հատկացված կացարանը: Կացարանի երեք սենյակները վերանորոգել է սփյուռքահայ մի բարերար, որի ջանքերի շնորհիվ էլ հնարավոր եղավ տեղավորել անօթեւաններին: Չորս անօթեւաններ հրաժարվեցին տեղափոխվել: Նրանք այդպես էլ չհավատացին, որ իրենք այնտեղ ազատ ելումուտ են ունենալու:

Որքան էլ զավեշտալի լինի, այս գործընթացին չէր մասնակցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ոչ մի աշխատակից:

Եւ եթե նախարարությունը շարունակի նույն կերպ վերաբերվել այս խնդրին, ապա կարելի է ասել, որ ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կտապալվի:

Փողոցում հայտնված մարդիկ բազմաթիվ խնդիրներ ունեն: Նրանք ոչ միայն տաք անկյան, սննդի, բժշկի կարիք ունեն, այլեւ, ամենից առաջ, մարդկային վերաբերմունքի: Նրանք շատ արագ սրտնեղում են, վիրավորվում, մարդկանց մեջ զգում են կեղծիքը: Նրանք սովոր են «ազատության» եւ պատրաստ չեն զոհաբերությունների, որոնք կարող են սպառնալ այդ ազատությանը, հանգիստ կարող են թողնել եւ հեռանալ իրենց նախկին «կացարանները»: Նրանց մի մասն ընդհանրապես «խաչ է քաշել» իր կյանքի վրա եւ կորցնելու բան, կարծես թե, չունի:

Որոշ անօթեւաններ հարազատներ ունեն, որոնց պետք է գտնել եւ փորձել նրանց իրենց ընտանիքներ վերադարձնել:

2004-2005թթ. ընթացքում մենք հանդիպել ենք անօթեւան վեց նախկին ազատամարտիկների: Սա պատերազմի սինդրոմն է, որի մասին Հայաստանում երբեք չեն խոսել:

Բոլոր անօթեւանները հոգեբանների կարիք ունեն: Այլ խոսքովª սա մի համալիր ծրագիր է, որի իրականացման մասին դեռեւս չի մտածել եւ որեւէ պատկերացում չունի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Ճիշտ կլինի, որ նախարարությունը բարձրաձայն հայտարարի այդ մասին եւ դիմի նման աշխատանքների փորձ ունեցող միջազգային կառույցներին:

«Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter