HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանը և ոստիկանությունը համագործակցում են

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժինը դպրոցականների կրթադաստիարակչության համատեղ ծրագիր են իրականացնում: Քաղաքապետարանի և ոստիկանության համագործակցությունը կրում է «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ» խորագիրը:  

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նպատակն է միջոցառման միջոցով աջակցել հանրակրթական դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության պատշաճ կազմակերպմանը, ինչպես նաև անչափահասների հնարավոր քրեածին արարքների դրսևորումների կանխարգելմանը: «Բարեկամ դարձնելով դպրոցականին և ոստիկանին՝ մենք կբացառենք այն հանցագործությունները, որ առանց գիտակցելու կամ այլ պատճառներով կարող է թույլ տալ անչափահա»,- ասում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Քննարկումների ընթացքում դպրոցականները բազմաթիվ հարցեր են ուղղում ոստիկաններին ու ստանում պատասխաններ, որոնք այդ տարիքի երեխաների համար նաև խորհուրդ են: Այս կերպ ոստիկանները նաև իրազեկվում են, թե ինչ գիտեն երեխաները երիտասարդական տարբեր խմբվածությունների, աղանդների, քրեական և հակասոցիալական այլ խմբերի մասին և հատկապես՝ ինչպես են ինֆորմացվում: Երեխաների հետ անմիջական զրույցները ոստիկաններին ու  մանկավարժներին  հնարավորություն կտան կանխարգելել հնարավոր իրավախախտումները՝ երեխաներին իրազեկելով դրանց մասին:

«Շատ դեպքերում օրինակներ ենք բերում, որ ավելի պատկերավոր լինի խոսքը, հետաքրքրի երեխաներին. իրական դեպքեր ենք պատմում, բացատրում ենք այն հնարավոր պատիժը, որ կարող է կիրառվել անչափահասի նկատմամբ իրավախախտում կատարելուց հետո»,- բացատրում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետի տեղակալ Նելլի Դուրյանը:

Քննարկումներում ընգրկված հարցերի շրջանակները նաև բանակին են վերաբերում՝ բանակը որպես անչափահասների քաղաքացիական դաստիարակության գործոն դիտարկելուն: <<Երեխան պիտի գիտակցի, որ ինքը բանակի համար կարևոր մարդ է, պիտի գնահատի իր մասնակցությունը բանակին ու ծառայությանը հայրենիքին>>,- նշել է Գայանե Սողոմոնյանը:

Քննարկումներին ներգրավված են աշակերտներ՝ Երևանի բոլոր վարչական շրջաններից դպրոցներից:   Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter