39-ամյա տանտերը մահացել է հրդեհից
Հունվարի 27-ին` ժամը 08.50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ագարակ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Գյուղ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհի հետևանքով ստացած այրվածքներից մահացել է տանտերը՝ 1973 թ. ծնված Գեորգի Ազիզբեկյանը:
Հրդեհը մարվել է նույն օրը` ժամը 09.30-ի սահմաններում, մարտական 1 հաշվարկի ուժերով: Նշանակվել են դատաբժշկական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել