16:57, 28 հունվարի, 2012www.ejournal.am-ի հունվարի 26-ի Սերգեյ Դանիելյանի հետևյալ վերտառությամբ նյութը՝ «Հոդված էկոլոգիայի մասին» (http://www.ejournal.am/news/society/2012-01-26/591/) իր մեջ պարունակում է Լոռու մարզի բնակիչների հասցեին լկտի ու անհիմն վիրավորական եզրակացություն:
Մասնավորապես՝ խոսքը վերաբերվում է «Հայաստանի Լոռու մարզի բնակչությունը այնքան է լյումպենացված, որ փողի դիմաց պատրաստ է ամեն ինչի, անգամ կարող է աչք փակել հարազատ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա» նախադասությանը:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հոդվածի հեղինակից պահանջում ենք անհապաղ հրապարակային ներողություն խնդրել Լոռու մարզի բնակիչներից, հայտարարել, որ հոդվածում գրված տխրահռչակ նախադասությունը անպատասխանատու, հիմար քայլ է եղել:
Հոդվածագիրը, անհիմն կերպով բարոյական անկում է վերագրել լոռեցիներին՝ դրանով իսկ վիրավորելով նրանց: Իբր թե մտահոգված իր ազգի ցավերով` նա այդ նույն ազգին անվանում է «լյումպենացված» և, ըստ էության, մեղադրում անբարոյականության մեջ: Բոլորս միահամուռ պահանջում ենք, որ նա վերանայի իր գրածը և հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից, քանի որ այդ լոռեցին նույն քյավառցին է, աշտարակցին ու առհասարակ ողջ հայ ժողովուրդը։
Հ.Գ. Հայտարարության տեքստը կազմվել է շատ կարճ ժամանակահատվածում և բաց է բոլոր նրանց համար, ովքեր համաձայն չեն նշված մեջբերման մեջ արտահայտված մտքերի հետ:
Արմեն Մարտիրոսյան, Տարոն Սիմոնյան, Արտյոմ Տոնոյան, Վահե Կռոյան, Գոռ Թորոսյան («Լոռվա երիտասարդների միասնություն» ՀԿ)
Հովհաննես Ղազարյան, Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
Մանվել Կոստանդյան
«Հերոսների պանթեոն» բարեգործական հիմնադրամ
«Ցեղակրոն ուխտեր» հայրենասիրական ՀԿ
«Հայասա» ազգայնական շարժում
Միքայել Մխիթարյան («Խաղաղության երկխոսություն» ՀԿ)
Նարինե Մաթևոսյան
Սամվել Կիրակոսյան
Հեղինե Ղահրամազյան
Նարեկ Գալստյան
Հրաչյա Բարխուդարյան
04.05.2012
39 մեկնաբանություն
Ինչո՞ւ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում չկա
կաշառակերություն
18.05.2012
34 մեկնաբանություն
«Ժողովուրդ». վարչությունից անհետացած սառնարանը գտնվել է Արամ Հարությունյանի ամառանոցո՞ւմ
26.04.2012
32 մեկնաբանություն
Զոլյանի հեռացվելուց հետո դասախոսները որոշել են բարձրաձայնել. Բրյուսովում «ստալինիզմի և վախի» մթնոլորտ էր
ամիս
շաբաթ
օր
18.05.2012
դիտվել է 3780 անգամ
Ո՞վ է քննչականից հափշտակել 10 հազար դոլարը. կպատժվե՞ն, արդյոք,
հանցագործությունը պարտակած իրավապահները եւ դատավորը
17.05.2012
դիտվել է 2301 անգամ
Կառավարության «աճպարարությունը» կամ ինչպես է «իրականությունը
նենգափոխվում»
18.05.2012
դիտվել է 2276 անգամ
ԲՀԿ-ի այլընտրանքի պայթող բուտաֆորիան
18.05.2012
դիտվել է 2085 անգամ
Ամերիկացի Կինգլին Արմեն Թորոսին ցույց տվեց ինդոնեզիական կղզուց դեպի
Հայաստան տանող ճանապարհը
19.05.2012
դիտվել է 1866 անգամ
Եթե կաթողիկոսն օգտագործեր իր կապերը