HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աքորիի թնջուկի հանգուցալուծումը չի երեւում

Աքորի գյուղի  միջնակարգ դպրոցում  նախորդ տարվա  դեկտեմբերի 20-ից դադարեցված ուսումնական պարապմունքները չեն վերսկսվում: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը շարունակում է  չընդունել  կառավարման խորհրդի    դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած տնօրենի թեկնածուների ընտրության արդյունքները՝ Անահիտ Մուսայելյանի  տնօրեն ընտրվելու մասին: Ուսուցիչները   շարունակում են պահանջել  կառավարման խորհրդի արդար ընտրություններ: 

Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրամանով դպրոցի տնօրեն նշանակված Անահիտ Մուսայելյանի՝ հունվարի 26-ին աշխատանքի ներկայանալուց հետո մի քանի օր առաջ վերսկսված ուսումնական պարապմունքները կրկին դադարեցվել են ուսուցիչների կողմից: Անահիտ Մուսայելյանը, արդեն 5 օր է,   դատարկ դպրոցի պատերի ներսում է իրականացնում  տնօրենի իր պարտականությունները:

Դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ  Սեդա Խլոպուզյանը այսօր «Հետքին»  տեղեկացրեց,  որ Անահիտ Մուսայելյանի կողմից  դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո ուսուցիչներն ամեն օր ներկայանում են դպրոց,  3 ժամ նստում են ուսուցչանոցում, սակայն ուսումնական պարապմունքները վերսկսելու համար չեն մտնել դասարաններ:  Անահիտ Մուսայելյանի կողմից ուսուցիչների հետ հաշտության եզրեր գտնելու բանակցությունները վերջին 5 օրերին ձախողվել են: 

Ուսուցիչները միասնական են և վճառական:  Այսօր Անահիտ Մուսայելյանը իր աշխատասենյակ է հրավիրել  դպրոցի տնօրենի  երկու տեղակալներին և պահանջել է  բացատրություն  գրել իրենց պարտականությունները չկատարաելու պատճառների մասին: «Տիկին Մուսայելյանը մեզ ասաց, որ  մեր աշխատանքնային պայմանագիրը չեղյալ է հայտարարում:  Ես նրան ասել եմ, որ եթե անգամ ինձ ազատի աշխատանքից, մեկ է՝ ես լինելու եմ  մանկավարժական կոլեկտիվի կողքին»,- ասաց   ուսմասվար  Սեդա Խլոպուզյանը: Ըստ վերջինիս՝ կոլեկտիվի կողմից չընդունվող տնօրենը սպառնացել  է նկատողություններ հայտարարել նաև դասղեկներին: 

Աքորիի միջնակարգ դպրոցում ստեղծված  իրավիճակի հետ կապված «Հետքի» հարցմանը Լոռու  մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Ամեն օր մարզպետարանում օրն սկսում ենք Աքորիի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի քննարկումով: Մենք  ամեն օր հեռախոսով քննարկումներ ենք անում նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Ինքներս էլ ենք փորձում գտնել լուծումը: Այս պահին մարզպետը իր գործառույթներում չունի  հստակ իրավունք  Անահիտ  Մուսայելյանին աշխատանքից ազատելու համար: Կրթության պետական տեսչության հանձնաժողովը  օրինական է ճանաչել  դպրոցի կառավարման խորհրդի  ընտրության  դեկտեմբերի 20-ի արդյունքները: Մինչդեռ մի քանի օրից կլրանա աշակերտների բացակայության  անթույլատրելի  160 ժամը»,- ասաց Արթուր Նալբանդյանը: Մարզպետը  մտածում է, որ Անահիտ Մուսայելյանին իր կողմից  տնօրենի պարտականությյուններից  ազատելու  դեպքում նա դատի կտա և   կվերականգնվի իր աշխատանքում:  Իսկ Անահիտ Մուսայելյանը ստեղծված իրավիճակից հետո, երբ իրեն  կառավարման  հանձնված  դպրոցի ամբողջ մանկավարժական կոլեկտիվը, դպրոցի 350 ծնողներն  ու աշակերտները պաշտոնապես  չեն  ընդունում իր պաշտոնավարումը, կամովին չի  հրաժարվում  Աքորիի միջնակարգ դպրոցի  տնօրեն աշխատելու իր մեծ ցանկություններից:

Ստեղծված իրավիճակում Արթուր Նալբանդյանը գտնում է, որ ուսուցիչները իրենք կարող են դատի տալ  կառավարման խորհրդի անօրինական ընտրության համար` այդ ընթացքում  վերսկսելով ուսումնական պարապմունքները:  Իսկ ուսուցիչները    դատարան տալու համար արդարության երաշխիք չունեն մերօրյա դատարաններից:  

Մեկնաբանություններ (12)

Բոլորիդ բարեկամ
Աքորու կոլեկտիվը պետք է շնորհակալ լինի Քաջիկ Արեյանից իրավական դաշտից խորհրդատվության համար; Բայց եկեք էլ քննադատության թիրախ չդարճնենք Անահիտ Մ-ին; Կարծում եմ այս ամբողջ խոսակցությունից բոլորիս համար պարզ դարձավ ,որ որոշ վայ ուժեր են նրան ներքաշել այս տհաճ և մաշող պատմության մեջ;
gexecik
mi amboxj kolektiv vor patrasta hanun ardarutyan zrkvel ashxatanqic inchpes chen lsum nranc dzayn@ halala dzez joxovurd jan apreq dzer et qajln el arden havasara dzer gjuxacu haxtanakin
Քաջիկ Արեյան
GAYANE-ին. Հարգելի Գայանե, ժամանակն է էմոցիոնալ հարթությունից անցում կատարել իրավական: Եթե ձեր գործադուլն օրինական է, այնինքն հայտարարված է արհկոմի կամ աշխատավորական կոլեկտիվի ժողովի կողմից, ապա տնօրենի` ազատման հրամանները ապօրինի են և իրավական ուժ ունենալ չեն կարող: Համապատասխան օրենքները կարող եք ներբեռնել այստեղից. http://www.arlis.am/. . . . . . . . . . . . . . . Աշխատանքային օրենսգիրքի համարն է ՀՕ-124-Ն, ընդունող մարմինը` Ազգային ժողով, ընդունման տարեթիվը` 2004 . . . . . . Արհմիությունների մասին օրենքի համարն է ՀՕ-135, ընդունող մարմինը` ազգային ժողով, տարեթիվը` 2000 . . . . . . . . . . . . . . . Արլիս համակարգից նշածս տվյալներով ներբեռնելիս կունենաք օրենքները` բոլոր փոփոխությունները ներառյալ: . . . . . . . . ... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Հաջողություններ եմ ցանկանում
Գրական դասեր
Այստեղ ինչն է գլղավոր,ՈՒժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր;....................................................................................................................Փռվեց, ու միշտ քանի դեռ կա շահ ու գերի,ստրուկ ու տեր,չի լինելու երկրի վրա ոչ շիտակ խոսք , ոչ կյանք, ոչ սեր;.................................Էհ, մի խոսեցնի ,Աստված կսիրես,թե չէ մի ղաչաղ կդառնամ ես էլ........Թե տանուտերին գանգատ եմ գնում,Բան չեմ վաստակում, բացի դուշմանից,Գողերի հետքը իր տունն էտանում, Համեցեք դիվան ուզիր սրանից;.................................Դարձել է աշխարքն,ախպեչ, առ ու փախ, Սերը դարձել սուր ,ու ջուրը արին, Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ, Վայը եկել է, տարել տկարին...
Gevorg
Uxaki zzveli e,erb qo xekavary entaka e voch te joxovrdin ayl verevnerin,ovqer pahum en irenc kasharat,gyuxy talanat,xexj joxovrdi hashvin harstacat voxormeli gyuxapet...Aqorecineri u dproci bari hambavi masin iroq vor boloris e haytni,haytni e nayev ayn qandoxneri`nerkayis inqnaglux mazern anlva tnoreni kecvatqy,,,,Inch e kartum e aydqan pox talov khanun tnoreni atori,u kvayeli,sxalvum e,Aqorecinerin erevi lav chi tanachum ev ira harif halov uzum e xexj joxovrdin vaxecni shantaji mijocov het pahi,bayc ed harcum sxalvel e,,,Isk qani der ush che lav kani hrajarvi pashtonic aylapes shat ban kkorcni....Xelqi ari qani der ush che.....
AQORECI
Munetik Aqorin tariner araj gjuxapet el uner shat hargarzan, ori oroq karucvec ajd dprocy. Gjuxy uxxaki caxkum u bargavajum er. Isk dprocy`minch ajsor unecel e tnorenner, oronq mimiajn hog en tarel irenc sanerin krtutjan hamar. Dproci usucchakan kolektivy minch ajsor sharunakum e Aqoru bari hambavy barcr pahel u sharunakal cevavorvac avandujty`krtelov iskakan hajrenaserner hamahunch ajsorva mardkajin arzeqnerin. Ajo cavoq srti Aqoru anglux Gjuxapety arden tariner e or hanrapetakan kusakcutjan het miasin gjuxy darcerl e sepakan kalvacqy, isk knojn el knqel taguhi .. Voxbam qez hayoc ashxarh........
GAYANE
Qajik anyndhat krknum eq pnderesutjun bary. Bajc ajs bary che, or bnoroshum e Aqoru dproci usiucshakan kolektivin. Mi kolektiv e or hazaravor Aqoreciner e krtel u mecacrel. Hazaravor Aqoreciner, or te Hajstanum ev te hajastanic durs, erkir Hajstann en nerkajacnum. Ajsor nranc pahanjy hamahunch e Zoxovrdavarakan arzeqnerin. Aqorecinery cgtum en aprel mi erkrum oretx gerishxum e orenqi uzy, ardarutjuy ev voch te BESPRIDELY. Gujx kangni geran kkotri. I verjo ardarutjuny khaxti..
Մունետիկ
Ժւղւվուրդ,առաջ Աքորին դպրոցի տնօռեն էր ոնենում հիմա քաջ գյուղապետը դպրոցի պատերի տնօրեն է ընտրել;Էհեհեհեյ, էս ուր հասանք...
Քաջիկ Արեյան
Գործադուլը իր հերթին. կարծում եմ ժամանակն է, որ արհեստակցական կազմակերպությունը դատի տա ԿԳ նախարարությանը և Մարզպետարանին անգործություն դրսևորելու համար` դիմելով Վարչական դատարան, ի վերջո այդ տնօրենի և նրանց պնդերեսության պատճառով երեխաներն են տուժում:
Մարգար Մախսուդյան
Կարծում եմ դպրոցի արհկոմիտեն պետք է պաշտոնապես հայտարարի գործադուլի մասին և սկսի բանակցություններ վարել իշխանությունների հետ: Այդ դեպքում որևէ մեկը չի կարող անգամ կարգապահական տույժ տալ աշխատողներից որևէ մեկին: ՀՀ Օրենքը ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդված 20. Արհեստակցական միության` գործադուլներ և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու իրավունքը Արհեստակցական միությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, գործադուլներ, զանգվածային այլ միջոցառումներ, դրանց հետ կապված բանակցություններ վարել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, այլ կազմակերպությունների, նրանց պաշտոնատար անձանց հետ: ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Հոդված 80. Գործողություններ, որոնք չի կարող կատարել գործատուն գործադուլ հայտարարվելուց հետո և գործադուլի ընթացքում 1. Գործադուլ հայտարարվելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում գործատուն իրավունք չունի` 1) խոչընդոտելու բոլոր կամ առանձին աշխատողներին` հաճախելու իրենց աշխատատեղերը. 2) հրաժարվելու աշխատողներին աշխատանք տրամադրելուց. 3) գործադուլին մասնակցելու համար աշխատողներին ենթարկելու կարգապահական պատասխանատվության: 2. Գործադուլի ժամանակ գործատուն իրավունք չունի գործադուլին մասնակցող աշխատողների փոխարեն ընդունելու նոր աշխատողներ, բացառությամբ սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
Gevorg
Es gyuxacineri texy linem,ena ver kkenam u kgnam KG naxararutyun,pahanjelu verj dnel ays anorinakanutyany.Isk Musayelyan kochecyal tikinn el chi tesnum te vonc e amboxj gyuxy ir dem u atelutyamb lcvat vonc e uzum ashxati dprocum...Ed knoj amboxj kyanqi erazanqn e exel ga Aqoru dprocy tnorini,te enqan tnoreni atorin lini inch gnov u inch tanaparhov da iren hetaqrqir chi..Aqoreciner chnahanjeq,dzez tuyl chtaq troren,sparnaliqneric el chvaxenaq,ardarutyuny i verjo khaxti..Kecceq vor edpes hamaxmbvat payqarum eq,tox dzezanic shatery orinak vercnen...
MARIETA
bayc inchqan petq e sharunakvi es amen@??? ay joxoxvurd, asum en vor kexcvelen dzayner@, Armen Niazyani ogtin 4 hogi e qvearkel yes hianum em Aqorecineri tasibov, halaal a, apreq vor etqan payqarum eq, miasnutyun@ uj e, yev inc tvum e hnaravor che antarber mnal ays ameni handep, ur en mer xekavarner@?? inchu en lrum??? inchu qayler chen dzernarkum? GYUXACINERIN EL KARELI E HASKANAL, HAMAGYUXACUN EREVI AVELI EN VSTAHUM, YES VAT BAN CHEM KAROX ASEL TIKIN MUSAYELYANI MASIN, NRA GITELIQNERI U MARDKAYIN ARJANIQNERI MASIN, BAYC EKEQ BOLORS EL ARDAR GTNVENQ, ARDARUTYAN DEM ACHQ CHPAKENQ, DZAYNER@ BASHXVEL EN 4:4, AYD INCHPES EXAV VOR DARCAV 5:3 ??? HARGELI USUCCHAKAN KOLEKTIV, DUQ SHAT XIZAZ EQ, SHARUNAKEQ PAYQAREL, VOR MEKIT PETQ E ASHXATANQIC HERACNEN??? CHVAXENAQ,DZAYN BAZMAC, DZAYN ASTCO, DUQ UJEX EQ MIASIN, SHARUNAKEQ MNAL DZERQ DZERQI TVAC

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter