Երկուշաբթի, 22 մայիսի

Ներքին քաղաքականություն

Տեսակետ Խորհրդարանը և կառավարությունը «ստերիլացնելու» մեխանիկան. ինչպե՞ս և ինչո՞ւ

21:19 | 19 մայիսի, 2017
Բաբլոյանի ընտրության իրական նպատակը ոչ թե Աժ-ին իր իրական սահմանադրական դերը՝ երկրի քաղաքական թիվ 1 օրգանի կարգավիճակը վերադարձնելն է, այլ ճիշտ հակառակը՝ որևէ պարագայում դա թույլ չտալը:

Լուրեր ԱԺ ընտրությունները տարբերվել են խախտումների հնարավոր նվազեցմամբ ու կեղծիքների բացակայությամբ. ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանի ելույթը

15:07 | 18 մայիսի, 2017
Ապրիլի 2-ին անցկացված ընտրությունները մնացած բոլոր ընտրություններից տարբերվել են խախտումների հնարավոր նվազեցմամբ և կեղծիքների բացակայությամբ, որը հնարավոր է դարձել իշխանություն և ընդդիմության քաղաքական բարձր կամքի դրսևորման ու համատեղ աշխատանքին արդյունքում:

Լուրեր Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո «ԵԼՔ»-ը մտավ նիստերի դահլիճ

12:23 | 18 մայիսի, 2017
Սերժ Սարգսյանը ավելի քան մեկ ժամ ելույթ ունեցավ ԱԺ առաջին նիստին, ապա հեռացավ նիստերի դահլիճից՝ նոր ձևավորված խորհրդարանին մաղթելով Հայաստանում ազդարարել պառլամենտարիզմի կայացման և պետականության ամրապնդման նոր ժամանակաշրջանի սկիզբ։

Լուրեր ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն կոալիցիա են կազմել՝ քաղաքական պատասխանատվություն ստանձնելով կառավարության ողջ գործունեության համար

12:15 | 18 մայիսի, 2017
Հայ հեղափոխական դաշնակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր են ստորագրել, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Լուրեր Սերժ Սարգսյանի ներկայությամբ պայմանավորված` «ԵԼՔ»-ը բոյկոտել է ԱԺ առաջին նիստը

11:18 | 18 մայիսի, 2017
Այսօր ԱԺ 6-երորդ գումարման նիստը մեկնարկեց։ Նիստին ներկա է նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն։ Նիստը վարում է խորհրդարանի ամենատարեց պատգամավորը՝ Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ, ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը։

Լուրեր «ԵԼՔ» դաշինքի պնդմամբ` 7/51 և 7/53 ընտրատեղամասերում քվեարկել են ցնդող գրիչներով

21:14 | 16 մայիսի, 2017
Ինչպես «Հետք»-ին հայտնեց դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը, 7/51 ընտրատեղամասում արձանագրել են, որ 100-ից ավելի քվեաթերթիկներ են եղել առանց նշումների, սակայն երբ ավելի մանրամասն են ուսումնասիրել քվեաթերթիկները, պարզել են, որ դրանց վրա նշումներ են արված, և դրանք հիմնականում «ԵԼՔ»-ին տրված ձայներ են:

Տեսակետ Վերջապես պատժե՞լ հակառակորդին, թե՞ անուղղակի խրախուսել նոր «ապրիլյան պատերազմը»

16:34 | 16 մայիսի, 2017
Արցախի ՊԲ-ն մայիսի 15-ին հաղորդագրություն հրապարակեց այն մասին, որ արցախաադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կառավարվող հրթիռով մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա, որի հետևանքով, բարեբախտաբար, ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել:

Լուրեր Արգամ Աբրահամյանը հրաժարվում է Արտաշատի քաղաքապետի պաշտոնից

16:26 | 16 մայիսի, 2017
Արտաշատի արդեն իսկ նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ վայր է դնում Արտաշատի քաղաքապետի լիզարությունները, բայց չի հեռանում Արտաշատից, այլ օգտագործելու է իր նոր լիազորություններն արդեն ոչ միայն Արտաշատի, այլև Արարատի մարզի և Հայաստանի առջև կուտակված խնդիրները լուծելու համար:

Լուրեր Ովքեր են դիտարկել Երևանի ավագանու ընտրությունները. ՀՀԿ-ի խորհրդի անդամը՝ ՀԿ-ի հիմնադիր նախագահ

14:27 | 16 մայիսի, 2017
2017թ. մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ինչպես մեկ ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանականի, դիտորդների պակասություն՝ ըստ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացրած ցուցակների, դարձյալ չկար:

Լուրեր «Երկիր Ծիրանի»-ն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացրել ԿԸՀ

14:03 | 16 մայիսի, 2017
Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններին մասնակցած երեք քաղաքական ուժերից մեկի` «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանը ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջի մասին այսօր դիմում-բողոք է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Լուրեր Ավագանու վերջին երեք ընտրություններից սա ամենապասիվն էր

20:24 | 15 մայիսի, 2017
Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է իշխող` Հանրապետական կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքում Երևանի քաղաքապետի պաշտոնում կրկին կմնա 2011-ին ընտրված ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը։

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ