Երկուշաբթի, 26 հունիսի

Դատարան

Լուրեր «Սարի թաղի» գործով վկան պնդում էր, թե հավաքվածները ցանկանում էին միանալ ՊՊԾ գունդը գրավածներին

22:41 | 23 հունիսի, 2017
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հարցին` ոստիկանների կողմից կրակոցներ եղել են, թե ոչ, վկան պատասխանեց. «ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ լսվել են, բայց չեմ տեսել, որ ոստիկանների կողմից կրակոցներ արձակվեն»:

Լուրեր «Կանգնել, թե չկանգնել. այս է խնդիրը». Շիրխանյանի` ոտքի կանգնելու հարցի քննարկումը դատական նիստին

16:02 | 23 հունիսի, 2017
Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ՝ նշելով, որ թեև Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ փորձագիտական եզրակացության համաձայն՝ նա ի վիճակի է ներկայանալ դատական նիստին, այդ եզրակացության մեջ ասված չէ, թե իր պաշտպանյալն ի վիճակի է ոտքի կանգնել: Ալումյանը պնդեց, որ Շիրխանյանն ի վիճակի չէ կանգնել:

Հոդվածներ Դատական գործընթացի պատճառով Երևանի թիվ 191 դպրոցի վերանորոգման աշխատանքները դադարեցվել են

10:22 | 23 հունիսի, 2017
Թիվ 191 հիմնական դպրոցի տնօրեն Թամարա Ավդալյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դպրոցը վերանորոգման կարիք ունի: Վատ վիճակում են սանհանգույցները, էլեկտրալարերը:

Լուրեր 3 տարեկան երեխան կբնակվի մոր հետ, իսկ հայրն ալիմենտ կվճարի. Վերաքննիչը բեկանեց և փոփոխեց Արայիկ Մելքումյանի վճիռը

14:46 | 22 հունիսի, 2017
Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակեց 3 տարեկան երեխայի բնակության վայրը վիճարկելու շուրջ որոշումը, որով բավարարեց Անահիտ Սարգսյանի հայցապահանջը՝ երեխայի բնակության վայրը սահմանելով իր բնակության վայրով:

Լուրեր ՊՊԾ գնդի գործով դատավորն ավելի շատ ընդմիջում արեց, քան դատական նիստ

22:02 | 21 հունիսի, 2017
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժամը 11:00-ին նշանակված ՊՊԾ գնդի գրավման գործով արտագնա դատական նիստը սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով և շարունակվեց շուրջ մինչև 17:40-ը:

Լուրեր ՊՊԾ գնդի գրավման գործը շարունակվում է 2 սպանության մեղադրանքով ամբաստանյալի փաստաբանի բացակայությամբ

15:17 | 21 հունիսի, 2017
Փաստաբանները, որոնք հայտարարել էին, որ թույլ չեն տալու իրենց խուզարկել, դատական նիստերի դահլիճ եկան առանց խուզարկվելու. վերջիններս դատական կարգադրիչների կողմից միայն արտաքին զննության ենթարկվեցին:

Լուրեր 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության գործով վկաները հանդես եկան ցուցմունքով

20:17 | 20 հունիսի, 2017
Ամբաստանյալը հարց տվեց Արտակ Գրիգորյանին՝ արդյո՞ք վերջինս չի հիշում , թե ինչպես է իրեն գետնից վեր բարձրացրել, հետո ասաց․«Ինձ տարար միջանցք, հետո ասացիր խփել ես, ասացի հա, ոտքից»։

Լուրեր «Մոսոյին ժամանակից շուտ ուզում են թաղել»,-դատարանում իր վերջին խոսքն ասաց սպանության գործով ամբաստանյալը

22:50 | 19 հունիսի, 2017
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով վճիռ կայացնելու:

Լուրեր Արմեն Միքայելյանի գործով նիստը չկայացավ. փաստաբանը թույլ չտվեց իրեն խուզարկել

17:26 | 19 հունիսի, 2017
Վերաքննիչ քրեական դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի բողոքի գործով փաստաբան Լուսինե Սահակյանը դահլիճ չմտավ, քանի որ կարգադրիչներին թույլ չտվեց խուզարկել իր պայուսակը։ Կարգադրիչները պնդում էին, որ առանց զննության պաշտպանը չի կարող մտել նիստերի դահլիճ:

Հոդվածներ Նախկին գյուղապետն ու աշխատակիցները Արգինայի համայնքապետարանից արձակուրդայինի գումարները պահանջում են դատական կարգով

14:25 | 19 հունիսի, 2017
Արմավիրի մարզի սահմանամերձ Արգինայի համայնքապետարանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Համայնքապետարանի թվով չորս արդեն նախկին աշխատաակիցներ դիմել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իրենց չվճարված աշխատավարձերն ու արձակուրդային գումարները:

Հոդվածներ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններն էլեկտրաէներգիայի պարտքի համար հայտնվել են դատարանում

00:35 | 19 հունիսի, 2017
Արդեն 4 ամիս է` Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ընդդեմ «Արմավիր» բժշկական կենտրոնի՝ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումի քննությունը:

Լուրեր «Իրավունք չունեմ, պարտականություններս գիտեմ»,- Վահան Շիրխանյան

21:47 | 16 հունիսի, 2017
«Նորքի զինված խմբի» գործը 6 ու կես ամիս անց այսօր սկսեց քննվել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ճշտվեց ամբաստանյալների ինքնությունը, պարզաբանվեցին նրանց իրավունքներն ու պարտականությունները, քննարկվեց դատավարության կողմերին բացարկ ներկայացնելու հիմքերի առկայության հարցը:

Լուրեր Ինչո՞ւ են շարունակում փնտրել Մովսեսին, եթե վստահ են, որ սպանված է.ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպանի ճառը

22:04 | 14 հունիսի, 2017
«Ասատյանը նշել է, որ Իսոն ձայնագրության մեջ նշվածներն ասել է նրա համար, որ ինքը ձեռք քաշի Մոսոյից»,- հատված մեջբերելով Տիգրան Ասատրյանի ցուցմունքից՝ նշեց Հեկտոր Սարդարյանը:

Լուրեր Փաստաբանը պնդում է, որ Արարատ Խանդոյանի մեղադրանքը որևէ հիմնավորում չունի

19:12 | 14 հունիսի, 2017
Փաստաբանն ասաց, որ իշխանությունները ընդունում են ոստիկանների ցուցմունքները, իսկ մեղադրյալի ցուցմուքներն արժանահավատ չեն համարել: Նշեց նաև, որ վկաների ցուցմուքներում էական հակասությւններ են եղել:

Լուրեր Մեղադրական եզրակացությամբ է ավարտվել լրագրողի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունը

15:29 | 14 հունիսի, 2017
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի հաղորդման առթիվ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Երևանի բնակիչ Հայկ Հունանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Լուրեր Դատարան մտնելիս փաստաբանը չի կարող խուզարկության ենթարկվել. փաստաբանների պալատի դիրքորոշումը

10:36 | 14 հունիսի, 2017
Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ …չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

Լուրեր Խտրական վերաբերմունք` պաշտպանական կողմի նկատմամբ

18:19 | 13 հունիսի, 2017
«Ժիրայր Սեֆիլյանի և այլոց» գործով դատական երկրորդ նիստն այսօր դարձյալ սկսվեց ավելի քան 30 րոպե ուշացումով: 7 ամբաստանյալներից շատերը դարձյալ ոտքի չկանգնեցին «Ոտքի´, դատարանն է գալիս» արտահայտությունից հետո:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ