ՈՒրբաթ, 20 հոկտեմբերի

Քրեական աշխարհ

Լուրեր «Կոնվերս բանկ»-ի գործով 3 անձի առաջադրվել է մեղադրանք, մեկ անձի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում

15:00 | 18 հոկտեմբերի, 2017
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լուրեր «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

18:11 | 14 հոկտեմբերի, 2017
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ:

Լուրեր Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետն ու օպերատիվ բաժնի պետը

10:21 | 10 հոկտեմբերի, 2017
Դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի, օպերատիվ բաժնի պետի և այլ ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:

Լուրեր «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից, պայթյուն իրականացնելու սպառնալիքով, հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար

19:17 | 9 հոկտեմբերի, 2017
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղի կառավարչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

Լուրեր Փողերի լվացման գործով ամբաստանյալները դատարանում լռեցին. հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները

18:56 | 9 հոկտեմբերի, 2017
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում փողերի լվացման հոդվածով անցնող ամբաստանյալները հրաժարվեցին ցուցմունք տալ:

Լուրեր Ըստ հաղորդումների` ոստիկանության պաշտոնատար անձինք խոշտանգում են կատարել և անցել պաշտոնեական լիազորությունները

13:11 | 9 հոկտեմբերի, 2017
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործեր են հարուցվել Ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ:

Լուրեր Սամվել Բաբայանը հայտարարեց, որ իրեն պետք է դատարանի դահլիճից ազատեն

21:04 | 2 հոկտեմբերի, 2017
Այդ խոսակցությունները լսելիս թեև պարզ է դառնում, որ գործով անցնող ամբաստանյալները Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը իգլայի խողովակը ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանի հետ ինչ- որ ապրանք ստանալու վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերում, բայց դրանցում որևէ կերպ չի նշվում «իգլա», «զենք» կամ նմանատիպ այլ բառեր, որոնք ուղղակի առնչություն ունեն իրեղեն ապացույց ճանաչված իգլայի խողովակի հետ:

Լուրեր Զինված միջադեպ «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ դատապարտյալի հետազոտման ժամանակ

19:07 | 2 հոկտեմբերի, 2017
Քննչական կոմիտեն հայտնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։

Լուրեր Աշոտ Սուքիասյանը «օֆշորի գործով» դատապարտվեց 16 տարվա ազատազրկման

17:55 | 2 հոկտեմբերի, 2017
Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանը՝ Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, այսօր մեղավոր ճանաչեց գործարար, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին և դատապարտեց 16 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել՝ ի օգուտ Փայլակ Հայրապետյանի և 632 մլն 403 հազար դրամ՝ ի օգուտ Հայրապետյանի որդու:

Լուրեր Կաշառք ստանալու և դրան օժանդակելու համար մեղադրանքներ են առաջադրվել քննիչին և փաստաբանին. նրանք կալանավորվել են

14:26 | 2 հոկտեմբերի, 2017
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանին և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:

Լուրեր Սամվել Բաբայանի և մյուսների գործով եվրոները գողացված են, դրանց վրա երեք նախագահի ստորագրություն կա. Ինտերպոլի գրությունը դատարանին

23:23 | 25 սեպտեմբերի, 2017
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով այսօր դատարանը հասցրեց հետազոտել տասը հատորից բաղկացած քրեական գործում առկա փաստացի ապացույցները, ինչպես նաև գործով իրեղեն ապացույցները:

Լուրեր Բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք

16:49 | 25 սեպտեմբերի, 2017
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

Լուրեր Ըստ հաղորդման` հարկային տեսուչը ձեռնարկատիրոջից կաշառք է պահանջել և ստացել

13:28 | 25 սեպտեմբերի, 2017
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու հարկային տեսչության աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ Շիրակի մարզի բնակիչ Ռ. Շ.-ից ստացված հաղորդման հիման վրա:

Լուրեր Սամվել Բաբայանի գործով դատարան են բերվել Իգլայի խողովակն ու ներկոտված եվրոները

12:25 | 25 սեպտեմբերի, 2017
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով այսօր դատարանում հետազոտվեցին իրեղեն ապացույցները:

Լուրեր Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել

18:27 | 23 սեպտեմբերի, 2017
Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 60-ամյա Ռ.Խաչատրյանին:

Լուրեր «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է

15:46 | 22 սեպտեմբերի, 2017
Մյուս հետախուզվողներին՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Լուրեր «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված սպանության փորձը եղել է պատվիրված. հարուցվել է նոր քրեական գործ

15:14 | 22 սեպտեմբերի, 2017
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Մ.Հարությունյանի նկատմամբ նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների կողմից իրականացված սպանության փորձի մասին ահազանգն ստացվել էր 2017թ. մարտի 25-ին։

Լուրեր «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

20:03 | 14 սեպտեմբերի, 2017
Պարզվել է, որ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ՝ 13:30-ի սահմաններում, հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ