Երկուշաբթի, 22 մայիսի

Բնապահպանություն

Լուրեր «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի երկու տեղակալներն ու Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետն ազատվել են աշխատանքից

22:30 | 22 մայիսի, 2017
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանի համաձայն «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով նախաձեռնվել է Գոշ լճի ափամերձ տարածքներում կուտակված տիղմից մաքրման և բարեկարգման աշխատանքներ:

Լուրեր Ապօրինի հատված ծառերը և փայտանյութն անտառից դուրս բերելու դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի

18:35 | 20 մայիսի, 2017
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հատուկ ջոկատի տեսուչին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, ավագ անտառապահին՝ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Հոդվածներ Հակոբ Սանասարյան. «Անտառը ներսից հոշոտված է»

00:20 | 20 մայիսի, 2017
«Եթե խոսք կա անտառի պահպանության մասին, կառավարությունը պիտի թույլ չտա, որ չհիմնավորված, պետության շահերին հակասող ծրագրերը մտնեն շրջանառության մեջ»,- ասում է բնապահպանը՝ ավելացնելով, որ անտառը ներսից հոշոտված է:

Հոդվածներ Մետաղ որոնողների թիրախում Սյունիքի մարզն է. ոսկի են փնտրում կանայք

00:05 | 18 մայիսի, 2017
Սյունիքի մարզը բազմամետաղներ որոնողների թիրախում է: Այս օրերին երկու ընկերություն բնապահպանության նախարարություն է ներկայացրել Սյունիքի մարզի մետաղական հանքավայրերի տարածքներում երկրաբանական ուսումնասիրությունների և բազմամետաղների որոնողական աշխատանքների նախագծեր:

Հետաքննություն Ինչպես է «Գեոպրոմայնինգը» աղտոտում բնությունը երեք երկրներում

22:30 | 16 մայիսի, 2017
«Գեոպրոմայնինգ»-ը թանկարժեք մետաղների հանքարդյունահանմամբ զբաղվող միջազգային կազմակերպություն է: Այն հիմնադրել է ռուս գործարար Սիման Պովարենկինը: Ընկերությունը գործում է Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում:

Լուրեր Ծաղկունյաց լճի ափի երկայնքով սատկած ձուկ կա

17:54 | 16 մայիսի, 2017
Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ նախարարության տեսուչները արդեն գնացել են այդ տարածք, նմուշառել են ջուրը և պարզել, որ այն մաքուր է։

Լուրեր Տավուշում անտառահատումները շարունակվում են

15:27 | 16 մայիսի, 2017
Հրաչիկ Միրզոյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց հատված ծառերի լուսանկարներ։ Նրա փոխանցմամբ՝ դրանք լուսանկարել է մայիսի 1-ին Զիկատար արգելավայրում։ Միրզոյանը նաև նշել էր հատված ծառերի կոորդինատները։

Լուրեր Արծվիկ Մինասյանի հանձնարարականը «տեղ չի հասել»

13:07 | 15 մայիսի, 2017
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարականը կարծես թե «տեղ չի հասել»։ Երեկ «Ֆեյսբուք» օգտատեր Վահե Ավետիսը մեզ լուսանկարներ է ուղարկել, որտեղ Հրազդան գետի մակերեսը կրկին փրփրանման զանգվածով է պատված:

Լուրեր ՀԲՃ. «Անազատության մեջ պահվող արջերն ահազանգերից հետո անհետանում են»

16:26 | 12 մայիսի, 2017
Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաքացիական նախաձեռնությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել տարբեր զվարճանքի ու հանգստի վայրերում անազատության մեջ պահվող վայրի կենդանիների՝ մասնավորապես ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված արջերի վերաբերյալ։

Լուրեր Հրազդան գետում ավտոլվացման կետերից, զվարճանքի վայրերից փրփրաջրեր են լցվել

10:53 | 11 մայիսի, 2017
«Փորձաքննությունը պարզել է, որ ջրի բաղադրությունում առանձնապես փոփոխություն չկա։ Բայց եղել են հեղուկներ՝ ավտոլվացման կետերից, զվարճանքի վայրերից։ Դրանց փրփուրներն է եղել»,- անդրադառանալով օրեր առաջ Հրազդան գետում փրփրանման զանգվածի հայտնաբերմանը` «Հետք»-ին այս մասին հայտնեց բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սուքիասյանը:

Լուրեր Տաշտուն գետի կեսը՝ հէկերին. բնապահպանության նախարարությունը ևս մեկ փոքր հէկի դրական եզրակացություն է տվել

12:38 | 9 մայիսի, 2017
Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Սյունիքի մարզում՝ Տաշտուն գետի վրա հէկ կառուցելու ևս մեկ նախագծի: «Գրին փաուր» ՍՊԸ-ն մտադիր է 3.31 ՄՎտ հզորությամբ փոքր հէկ կառուցել:

Լուրեր ՀԲՃ․ «Աղտոտման վտանգի տակ են Որոտան-Արփա ջրատար թունելով Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը»

16:45 | 5 մայիսի, 2017
«Ոսկու հանքավայրերի բաց եղանակով շահագործման և ցիանիդային եղանակով տարալվացման համաշխարհային փորձն ապացուցում է, որ ամենախոցելի ու անկառավարելի վտանգները կապված են ստորերկրյա և մակերևույթային ջրերի որակի վրա բացասական ազդեցությունների հետ։ Այս առումով Ամուլսարի ոսկու ծրագիրն առավել քան խոցելի է՝ կապված տեղանքի աշխարհագրական դիրքի, ջրագրական խիտ ցանցի, հիդրոերկրաբանական պայմանների և այդ տարածքում առկա չափազանց կարևոր ջրատեխնիկական կառույցների հետ։

Լուրեր Քրեական գործ՝ Աշոտ Երկաթ բերդի տարածքի ապօրինի ծառահատումների փաստով

15:51 | 5 մայիսի, 2017
Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, քանի որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են եղել քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:

Հոդվածներ Ամուլսարից ոգեշնչված՝ բրիտանական Orogen–ի հավակնությունները Մուցքի ոսկու հանքավայրի նկատմամբ կրկնապատկվել են

19:42 | 2 մայիսի, 2017
Բրիտանական «Օրոգեն» հասարակական սահմանափակ ընկերության (Orogen PLC) հետաքրքրությունները Մուցքի ոսկի-բազմամետաղային հանքավայրի նկատմամբ կրկնապատկվել են՝ այնտեղ հայտնաբերված ոսկու կրկնապատիկ պաշարների «հետքերին» զուգահեռ:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ