ՈՒրբաթ, 23 հունիսի

Առողջապահություն

Հոդվածներ Սպիտակ շաքար` օգտագործե՞լ, թե ոչ. լաբորատոր փորձաքննության արդյունքները

15:13 | 21 հունիսի, 2017
Մենք լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել շաքարը, ինչպես նաև՝ զրուցել սննդաբանի հետ՝ պարզելու, թե որքան է շաքարի օրական նորման, ինչ հետևանքներ կարող է ունենալ դրա չարաշահումը և ինչով կարելի է այն փոխարինել։

Հոդվածներ Բյուջեն սուղ է. Կառավարությունը կրճատել է նաև «Արմավիր» ԲԿ-ին տրվող գումարները

10:40 | 21 հունիսի, 2017
Տնօրենը տեղեկացրեց, որ նախորդ տարվա բյուջեն կազմել է 876 միլիոն դրամ, որից էլ կրճատվել է 38 միլիոն դրամը: Նա ասում է, որ կրճատված գումարի հետևանքներն ի հայտ կգան տարվա վերջում, երբ ծախսերն ամբողջացվեն:

Լուրեր Համաշխարհային բանկի ներկայացուցիչը քննարկել է Վայքի ու Մարտունու ԲԿ-ների արդիականացմանն առնչվող հարցերը

18:04 | 20 հունիսի, 2017
Լևոն Ալթունյանը կարևորել է, որ հնարավորություն է ստեղծվել առանց լրացուցիչ միջոցների, գումարների վերաբաշխման արդյունքում, համատեղ ծրագրում ընդգրկել նաև նշված երկու հիվանդանոցի կառուցումն ու վերակառուցումը։

Լուրեր Մոնիտորինգ է իրականացվում բժշկական բուհերում

16:52 | 19 հունիսի, 2017
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մեկնարկել է մոնիտորինգային այցերը Հայաստանում բժշկական կրթություն մատուցող այն բուհերը, որոնք դեռևս ինստիտուցիոնալ հավատարմագրում չեն անցել։

Լուրեր Եթե բարդություններ չլինեն, զինվորի տեսողությունը կվերականգնվի

15:52 | 19 հունիսի, 2017
Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն այսօր ևս գնահատում է միջին ծանրության։ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մասնագետները դրական են համարում, որ 33¬-ամյա պայմանագրային զինծառայողի վիճակի վատացում չի արձանագրվում։

Լուրեր ԱՆ. բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն

14:53 | 19 հունիսի, 2017
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հոդվածներ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններն էլեկտրաէներգիայի պարտքի համար հայտնվել են դատարանում

00:35 | 19 հունիսի, 2017
Արդեն 4 ամիս է` Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ընդդեմ «Արմավիր» բժշկական կենտրոնի՝ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումի քննությունը:

Լուրեր Առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

12:52 | 14 հունիսի, 2017
Համաշխարհային բանկի առողջապահական ծրագրերի համակարգող Սուսաննա Հայրապետյանը այլ տարածաշրջանում նոր աշխատանքի անցնելուց առաջ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին է ներկայացրել իրեն փոխարինող Աննա Հոլթին և թիմի նոր անդամներին։

Լուրեր «Օշական»-ի վերականգնողական կենտրոնից օգտվողների ծնողները դեմ են դրա մասնավորեցմանը

20:30 | 12 հունիսի, 2017
Մինչ օրինագծի հաստատումը այս կենտրոնի մասնավորեցմանը ընդդիմացել էին կենտրոնից օգտվող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները։ Իսկ արդեն այսօր նրանցից ոմանք եկել էին Ազգային ժողով՝ հանդիպման ակնկալիքով, սակայն ԱԺ- ում ծնողներին ուղեկցել են նամակագրության բաժին, որտեղ իրենց բողոք-պահանջների մասին նամակ են գրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։

Լուրեր Ամփոփվել են մարզերի երիտասարդ բժիշկների հետ հանդիպումները

17:00 | 12 հունիսի, 2017
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի երիտասարդ բժիշկները առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ընթացքում իրենց մտահոգությունն են հայտնել մարզում ինչպես նեղ մասնագետների պակասի, այնպես էլ՝ առանձին հիվանդանոցների տեխնիկական հագեցվածության կապակցությամբ։

Լուրեր 19-ամյա դատապարտյալը 16 օր առաջ գդալ է կուլ տվել

11:38 | 10 հունիսի, 2017
«Հետքը» ահազանգ է ստացել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ, 19-ամյա Արթուր Մելիքյանից: Նա նշեց, որ ցավեր ունի, 16 օր առաջ օտար իր է կուլ տվել, բժշկի կարիք ունի, իսկ իրեն չեն տեղափոխում հիվանդանոց: Ասաց, որ ցանկանում է այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել:

Լուրեր Արյունաբանական կենտրոնում ներդրվել է լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ծրագիրը

19:25 | 9 հունիսի, 2017
Շվեդիայի Լունդ համալսարանական հիվանդանոցի մանկական ուռուցքա-արյունաբանական բաժանմունքի ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր Յացեկ Տոպորսկին ծանոթացրել է մանկական ուռուցքա-արյունաբանության բուժական ժամանակակից մեթոդներին։

Լուրեր Առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ի աշխատակիցները բաց նամակ են գրել վարչապետին

17:10 | 6 հունիսի, 2017
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղի Մեղրիի տարածաշրջանի աշխատակիցները դիմում են գրել վարչապետ Կարեն Կարապետյանին, որը ներկայացնում ենք նույնությամբ.

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ