Երեքշաբթի, 19 հունիսի
Արդյունաբերություն

Լուրեր Ըստ Կապանի համայնքապետի՝ Ծառուկյանի ընկերությունը դադարեցրել է շինարարությունը

19:11 | 15 հունիսի, 2018
«Արարատցեմենտ» ընկերությունը միայն իր ձեռքբերած մեքենա-սարքավորումները, ագրեգատները և կոնստրուկցիաներն է տեղափոխել իր սեփականություն հանդիսացող տարածք և կատարել բեռնաթափման, պահեստավորման կամ տեղակայման բնույթ կրող աշխատանքներ, որոնց համար շինարարության թույլտվություն չի պահանջվում:

Հոդվածներ Եղեգնաձորի արտադրական մեծ պոտենցիալից միայն հուշ է մնացել

00:05 | 14 հունիսի, 2018
Եթե խորհրդային տարիներին քաղաքատիպ ավան համարվող Եղեգնաձորում գործում էին տարբեր գործարաններ, որոնք ոչ միայն բազմատեսակ արտադրանք էին տալիս՝ սննդից մինչեւ սարքավորումներ, այլեւ զբաղվածության խնդիր էին լուծում, ապա այսօր Վայոց ձորի մարզկենտրոնում, ըստ քաղաքապետարանի, ընդամենը 3 գործարան է աշխատում:

Լուրեր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանքերի ստուգումների մասին

09:31 | 13 հունիսի, 2018
«Ստուգումների համար որաշակի նախապատրաստական աշխատանքներ պետք է տեղի ունենան, հուսով եմ՝ մի քանի օրվա, մեկ շաբաթվա ընթացքում այդ կառուցվածքային փոփոխությունները կարվեն և ստուգումները կսկսվեն»,- հավաստիացրեց գործադիրի ղեկավարը:

Լուրեր Կրճատված աշխատողները պահանջում են այլ բնակավայրերից «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատողների փոխարեն իրենց վերականգնել աշխատանքում

21:00 | 11 հունիսի, 2018
Այսօր առավոտյան՝ 06:30-ից աշխատանքից կրճատված շնողցիները փակել էին «Թեղուտ» ՓԲԸ գնացող ճանապարհը: Ցուցարաները հիշեցնում էին, որ Թեղուտի հանքավայրը շահագործելիս, «Թեղուտ» ՓԲԸ -ն վերցրել է իրենց հողերը: Այդ պատճառով աշխատանքից կրճատվելուց հետո ապրուստի այլ միջոց չունեն և հայտնվել են սոցիալական վատ վիճակում:

Լուրեր «Կապանի ԼՀԿ»-ն հայտարարությամբ է հանդես եկել

22:26 | 30 մայիսի, 2018
Ընկերությունը բանակցությունների արդյունքում պատրաստակամություն է հայտնել 2018թ. հուլիսի 1-ից 10%-ով բարձրացնելու բոլոր աշխատողների աշխատավարձերը: Ի լրումն դրա՝ 31.05.2018թ. սկսած աշխատանքներ կտարվեն Ընկերության և աշխատողների միջև 27.12.2016թ. կնքված կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով աշխատանքային կոլեկտիվի նոր խորհրդի ձևավորման ուղղությամբ:

Լուրեր Նոյեմբերյանի տարածքում երկրաբանական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ չեն իրականացվի․ ավագանին որոշում է կայացրել

19:21 | 30 մայիսի, 2018
«Կա հանրագրերի մասին օրենք։ Բնակիչները ներկայացրել էին համապատասխան հանրագիր, որի հիման վրա հարցը բարձրացրել ենք ավագանու նիստին, չնայած մենք ինքներս էլ նման տեսակետ ունեցել ենք, երբ «Պոլիմետալ» ՍՊԸ-ը հայտարարություն էր տարածել»,- նշեց ավագանու անդամը։

Հոդվածներ ՀՔԾ աշխատակազմի ղեկավարը պեռլիտի ավազի հանքավայրի արդյունահանման հայտ է ներկայացրել

17:25 | 30 մայիսի, 2018
ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն ևս մեկ հանքի արդյունահանման հայտ է ներկայացրել: Այս անգամ էլ ընկերությունը հավակնում է Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի հարավային տեղամասին:

Հոդվածներ Մոլիբդենի արտահանումը 2017-ին աճել է

17:32 | 24 մայիսի, 2018
Այս տարի էլ մոլիբդենի գները համաշխարհային շուկայում բարձրացել են։ Ներկայում մեկ տոննայի գինը 24 հազար դոլարի սահմաններում է։ Գների շարունակական բարձրացումը կարող է դրական նշանակություն ունենալ Հայաստանի համար, մասնավորապես՝ մոլիբդենի արտահանումից ստացվող եկամուտների առումով։

Լուրեր Վարչապետը հանձնարարեց մետաղական հանքերով զբաղվող 28 ընկերություններում ստուգումներ անել

15:28 | 24 մայիսի, 2018
Մետաղական հանքերով զբաղվող հանքարդունաբերական ընկերություններում ստուգումներ կլինեն։ Նման հանձնարարականով Կառավարության այսօրվա նիստին հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լուրեր Կաթի արտադրությունը կրճատվել է

12:11 | 15 մայիսի, 2018
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 95.6 մլն լիտր կաթ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ այս ծավալներում ներառված է ինչպես արտադրող կազմակերպությունների արտադրանքը, այնպես էլ՝ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվածը (բացառությամբ ներքին սպառումը):

Լուրեր Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է բնականոն գործունեությունը

16:26 | 11 մայիսի, 2018
2018թ-ի մայիսի 10-ին ընկերության տարբեր ստորաբաժանումների մի խումբ աշխատակիցներ առաջ են քաշել աշխատավարձի վերանայման, ինչպես նաև աշխատանքային կարգով պարզաբանում պահանջող այլ հարցեր:

Լուրեր ՀԲՃ. Ամուլսարի ոսկու ծրագրին տվել են դրական եզրակացություն, բայց չունեն դրա համար հիմք հանդիսացող փաստաթղթերը

16:20 | 4 մայիսի, 2018
Ստացվում է, որ եթե ցանկություն ունենանք իմանալու, թե ինչ փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում է այս ՊՈԱԿ-ը 2016 թվականին տվել դրական եզրակացություններ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին, ապա դա անհնար կլինի, քանի որ ըստ իրենց խոսքերի դրանք չկան ՊՈԱԿ-ում։ Իրականում մենք համոզված ենք, որ այդ փաստաթղթերն առկա են պատասխանող կողմի մոտ՝ ուղղակի ինչ-ինչ պատճառներով չեն ուզում դրանք տրամադրել մեզ։

Հոդվածներ Կավարտը պատասխան է նրանց, ովքեր շեփորահարում են պատասխանատու հանքարդյունաբերության մասին

15:41 | 3 մայիսի, 2018
Երբ այսօր նույն իշխանության տարբեր մարմինների ու հանքերի շահագործողների կողմից խոսք է բացվում պատասխանատու հանքարդյունաբերության մասին, նրանց ընդամենը պետք է ցույց տալ Շահումյանն ու հատկապես Կավարտը:

Հոդվածներ Հանքարդյունաբերության ուրվականը. Շահումյան բանավանը ամայացել է, մարդկանց փոխարինում են աղբն ու թափոնները

14:42 | 29 ապրիլի, 2018
Կապանի մի ամբողջ թաղամաս վաճառվեց մասնավոր ընկերության, փոխհատուցում ստացած բնակիչները հեռացան, մյուս կողմից՝ հսկայական գումարներ ծախսվեցին, ու արդյունքում ծրագիրը ձախողվեց:

Հոդվածներ Ծառուկյանի ընկերությունը շարունակում է արտադրամասի կառուցումն՝ առանց դրական եզրակացություն ունենալու

20:17 | 27 ապրիլի, 2018
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս է կառուցում: Դեռևս ապրիլի 9-ին շինարարական աշխատանքներն իրականացնող բանվորները մեզ հետ զրույցում ասել էին, որ 3-4 ամսից կավարտեն շինարարությունը:

Լուրեր Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի կառուցման ծրագիրն ընթացիկ փուլում է

11:05 | 9 ապրիլի, 2018
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ՝ էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակներում, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման ծրագիրը։

Հոդվածներ «Հանք ես ուզում բացե՞լ, թե՞ տուրիստ ես բերում Շիշկերտ»

16:04 | 7 ապրիլի, 2018
«Մեզ մոտ հէկ կառուցեցին, գետը տրուբով տարան: Որ առաջ ղոնաղ էր գալիս, մտնում էիր գետը, հենց ձեռքով մի քանի ձուկ բռնում, ղոնաղին հյուրասիրում: Հիմա ջուրը տրուբով տարան, էլ ձուկ որտեղի՞ց բռնեմ: Էս նույնն էլ հանքի դեպքում է՝ անձնական շահերի համար է, ուրիշ նպատակ չի հետապնդում»:

Լուրեր Ոչնչացվել է 100 կգ ժամկետանց բուսայուղային սպրեդ

13:43 | 7 ապրիլի, 2018
ՍԱՊԾ-ն տեղեկացնում է, որ սփրեդի ժամկետանց ամբողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է: Միաժամանակ, պատրաստի արտադրանքից՝ «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակներից, կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Հոդվածներ Տեքստիլ ընկերությունները Հայաստանում մեծ մասամբ աշխատում են այլ ապրանքանիշերի համար

16:39 | 6 ապրիլի, 2018
Եվրամիության եւ Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակն է խորհրդատվությամբ ու ֆինանսական աջակցությամբ զարգացնել ոլորտը, բարձրացնել 40 նորաստեղծ եւ արդեն գործող բիզնեսների մրցունակությունը եւ զարգացնել կայուն եւ բարձրորակ արտադրանք թողարկելու կարողությունը:

Լուրեր Կառավարությունն առաջարկում է Նաիրիտ գործարանից շենք օտարել ԱԻՆ-ին

11:40 | 4 ապրիլի, 2018
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառված պահեստը, ծածկը, դրանց սպասարկման և օգտագործման հողատարածքը հանձնել արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին: Մոտ 4000 քմ մակերեսով պահեստը օգտագործվելու է թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների պահեստավորման և պահպանման նպատակով:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ