Հինգշաբթի, 17 օգոստոսի

Միջազգային քաղաքականություն

Լուրեր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հաստատել է սիրիացի փախստականներին հյուրընկալող երկրներին տրամադրվելիք օգնությունը

19:46 | 25 հուլիսի, 2017
Ամերիկայի հայկական համագումարի հաղորդմամբ` անցյալ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովը հաստատեց 2018թ. ֆինանսական տարվա (FY18) Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի (SFOPS) հատկացումների մասին օրինագիծը: Ընդհանուր առմամբ օրինագիծը 47.4 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրվում SFOPS-ի ֆինանսավորման համար, որը 10 միլիարդ ԱՄՆ դոլարով պակաս է 2017թ. ֆինանսական տարվա (FY17) համեմատ: Օրինագծում պահպանվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը և ներառում է դրույթ սիրիացի փախստականներին հյուրընկալող երկրներին տրամադրվելիք օգնության վերաբերյալ:

Լուրեր ԱՄՆ կոնգրեսականները նամակով կոչ են անում մերժել Հայաստանին տրամադրվելիք օգնության առաջարկված կրճատումները

21:47 | 8 հունիսի, 2017
«Որպես կոնգրեսականներ, ովքեր խորապես մտահոգված են Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ, կոչ ենք անում ձեզ հրաժարվել ԱՄՆ նախագահի առաջարկած 2018թ. ֆինանսական տարվա (FY18) բյուջեում ընդգրկված Հայաստանին տրվելիք ԱՄՆ արտաքին օգնության վնասաբեր կրճատումներից»

Լուրեր Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ

13:34 | 23 մայիսի, 2017
Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսի ժամանակ Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ են ընտրվել Հայաստանը և Ավստրիան: Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն տեղեկացնում է, որ կոմիտեում երկու թափուր տեղերի ընտրության համար հայտ են ներկայացրել մի շարք երկրներ:

Լուրեր Էդմոն Մարուքյան. «Ադրբեջանը գնացել է ամենածայրահեղ ճանապարհով և մինչև վերջ պայքարել է ԵԱՀԿ գրասենյակի փակման համար»

13:28 | 10 մայիսի, 2017
«Տակտիկական առումով Հայստանի համար առանձնապես մեծ վնաս տեղի չի ունենա, քանի որ կգտնվեն այլ ճանապարհներ»,-ասաց «Եվրասիա Համագործակցություն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը' հավելելով, որ ԵԱՀԿ-ի հետ քաղաքական հարաբերությունները կշարունակվեն:

Լուրեր Նոր փուլ ԱՄՆ-Իրան հարաբերություններում. կվերանայի՞ Թրամփը միջուկային համաձայնագիրը, թե՞ ոչ

16:17 | 24 մարտի, 2017
Այժմ ամբողջ աշխարհի քաղաքական գործիչներին և միջազգային հանրությանը հուզող հարցերից մեկն էլ այն է, թե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որքան հեռուն կգնա իր հակաիրանական քաղաքականության մեջ և կչեղարկի՞ միջուկային համաձայնագիրը, թե՞ ոչ:

Լուրեր Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

12:28 | 22 մարտի, 2017
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին:

Լուրեր Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները

19:59 | 15 մարտի, 2017
Կրեմլում այսօր կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

Տեսակետ Թուրքական մեծ պատ Հայաստանի սահմանի՞ն, թե՞ 2 մլրդ դոլար յուրացնելու հնարավորություն

15:31 | 30 հունվարի, 2017
2016թ. հունվարի սկզբին թուրքական լրատվամիջոցները տարածեցին այդ երկրի նախագահի որոշումը՝ Սիրիայի հետ սահմանային պատի կառուցումից հետո բետոնե պատ կառուցել նաև Իրանի և Հայաստանի ամբողջ սահմանին:

Լուրեր Արա Այվազյանը նշանակվել է Կոստա Ռիկայում և Կուբայում արտակարգ և լիազոր դեսպան

13:18 | 18 հունվարի, 2017
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է Կուբայի Հանրապետությունում և Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Հարցազրույց Բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալ. Բաքվի պլատֆորմով առաջարկում են վերադառնալ 1988թ. ելման դիրքեր

18:23 | 12 հունվարի, 2017
Երբ Ծննդյան տոների արձակուրդների ժամանակ ինձ զանգահարեցին Բաքվից եւ հարցրեցին, թե ինչպե՞ս եմ վերաբերվում մի քանի հայերի Բաքու ժամանելու եւ այնտեղ ղարաբաղյան հարցը քննարկելու փաստին, ես, իհարկե, պատասխանեցի, որ դրական եմ վերաբերվում: Բայց` ասացի ընդհանուր առմամբ, առանց մանրամասների մեջ խորանալու:

Տեսակետ Մինսկի խմբի համանախագահները նորից ղարաբաղյան պատերազմ են հրահրում

12:54 | 11 հունվարի, 2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 10-ին փաստացի 12 օր ուշացումով հանդես եկան դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի հատվածում Հայաստանի պետական սահմանի խախտմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն փորձին:

Լուրեր ԱՄՆ հատուկ ծառայությունները Պուտինին մեղադրում են ընտրություններին միջամտելու համար

15:03 | 7 հունվարի, 2017
ԱՄՆ հատուկ ծառայությունները համոզված են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանգնած է Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին սատարելուն ուղղված արշավի հետևում:

Տեսակետ Ինչո՞ւ է Իրանը «կոմայի մեջ» պահում Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագիծը

12:09 | 28 դեկտեմբերի, 2016
Ադրբեջանի ներկայացրած փաստերին, որ շահագործման հանձնվելուց հետո երկաթուղին կարճ ժամկետում հանելու է ծախսը՝ տարեկան տեղափոխելով 5-12 մլն տոննա բեռ, Իրանին դեռևս չի ոգևորում:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ