Հինգշաբթի, 30 մարտի

Հետաքննություն

Հետաքննություն Մի վարկի պատմություն. Բաղդասարովը, չեխերը, Հրազդանի ցեմենտի գործարանն ու նախագահները

12:14 | 27 փետրվարի, 2017
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես Միխայիլ Բաղդասարովը «քաշեց» չեխական բանկին՝ չվճարելով նրան ունեցած պարտքը, եւ հայաստանյան դատական ատյաններում դռնեդուռ ընկած բանկի տերերը դիմեցին իրենց երկրի նախագահին, որ միջնորդի Սերժ Սարգսյանին՝ խնդրին լուծում տալու համար: Չնայած վերջինիս խոստմանը՝ հարցը մնում է առկախված, ինչն սպառնում է հայ-չեխական տնտեսական հարաբերությունների կայուն ընթացքին:

Հետաքննություն Սեյրան Սարոյանի Ուկրաինայի առանձնատունն ու «մոռացված» շինությունները

16:01 | 20 փետրվարի, 2017
Բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն մոռանում են, թե ինչ են հայտարարագրել տարիներ առաջ և հրաժարվում են իրենց իսկ գույքից: Այդպես եղավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գալիք ընտրություններին պատգամավորության թեկնածու Սեդրակ (Սեյրան) Սարոյանի դեպքում:

Հոդվածներ Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից

15:46 | 23 դեկտեմբերի, 2016
Lydian Armenia-ի հայտարարությունները, թե իրենք զբաղվում են պատասխանատու հանքարդյունաբերությամբ եւ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը որեւէ ազդեցություն չի ունենալու տարածաշրջանի բնակիչների առողջության վրա, Դավիթ Պիպոյանը համարում է միֆ:

Հետաքննություն Վարդան Այվազյանի թբիլիսյան ներդրումները, անշարժ գույքն ու ընկերությունները

18:20 | 14 դեկտեմբերի, 2016
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Թբիլիսիում անշարժ գույք ունի, ընկերություններ է հիմնել և հազարավոր դոլարների ներդրում կատարել, որը չի հայտարարագրել:

Հետաքննություն «Դվին» հյուրանոցի սեփականատեր, ՀՀ պատվավոր հյուպատոսի ներդրումները Ֆինլանդիայում կասկածներ են առաջացրել

00:50 | 8 դեկտեմբերի, 2016
Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանի և նրա ռուս գործընկերոջ ներդրումները Ֆինլանդիայում կասկածի տեղիք են տվել: Ֆիննական հեռարձակողների ընկերությունը (Finnish Broadcasting Company) սկսել է հետաքրքրվել, թե ինչու է հայ գործարարը որոշել ներդրում անել մի գործարանում, որը սնանկ է ճանաչվել և վնասով է աշխատել:

Հետաքննություն Բժշկական երշիկ. նմուշներից 2-ում մանրէների անթույլատրելի քանակ է հայտնաբերվել

19:26 | 23 նոյեմբերի, 2016
Փորձաքննվել է միայն 5 նմուշ, քանի որ առաջին օրը ՍԱՊԾ աշխատակազմի Երևանի կենտրոնի տեսուչները նմուշառումը սխալ էին կատարել՝ երշիկները կտրել էին խանութի դանակով, հետևաբար՝ չէին պահպանել արտադրողի գործարանային փաթեթը և նմուշի ստերիլությունը:

Հետաքննություն Հովիկ Աբրահամյանի դստեր` նոտար Աննա Աբրահամյանի բնակարանը` ծովափնյա նորակառույց երկնաքերում

19:05 | 8 նոյեմբերի, 2016
Բաթումի գոհարը. այսպես են անվանում Վրաստանի ամենաբարձր շինությունը, ծովափնյա Բաթումի այն շքեղ բազմաֆունկցիոնալ երկնաքերը, որտեղ անշարժ գույք ունի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ նոտար Աննա Աբրահամյանը:

Հետաքննություն Գեղարքունիքի նորակառույց եկեղեցիների համար ներդրվել է մի քանի հարյուր հազարից մինչեւ մեկ միլիոն դոլար

15:06 | 7 նոյեմբերի, 2016
Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունիքի թեմը ձեւավորվել է կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով 1996-ի մայիսի 30-ին: Այն ներառում է Հայաստանի նույնանուն մարզը, որը մինչ այդ մտնում էր Արարատյան Հայրապետական թեմի կազմի մեջ:

Հետաքննություն Կոտայքի նոր եկեղեցիները. Գագիկ Ծառուկյանից մինչեւ Գագիկ Խաչատրյան

00:24 | 13 հոկտեմբերի, 2016
Թեմի առաջնորդ Առաքել արք. Քարամյանի տեղեկացմամբ՝ թեմում այսօր կա 28 գործող եկեղեցի (ներառյալ Կեչառիսի վանքը), որոնցից թեմին պատկանում են 27-ը (բացառություն է Աբովյանի նորակառույց Ս. Հովհաննես Մկրտիչը): Թեմի տարածքում է գտնվում նաեւ Գեղարդավանքը, որը, սակայն, ենթարկվում է Մայր Աթոռին:

Հետաքննություն Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի, բորբոսասնկերի անթույլատրելի քանակով

23:02 | 10 հոկտեմբերի, 2016
«Հետք»-ը փորձաքննության է ներկայացրել տեղական արտադրության կաթնաշոռի 7 նմուշ և պարզել, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում նորմերին. դրանց մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի, բորբոսասնկերի և կաթնաթթվային մանրէների անթույլատրելի քանակ:

Հետաքննություն Երվանդ Զախարյանի զավակներն ու փեսան՝ չեխական անշարժ գույքի ոլորտում

19:40 | 23 սեպտեմբերի, 2016
2008-ի դեկտեմբերին Երվանդ Զախարյանի զավակները՝ Արտակը, Գայանեն եւ Լիլիթը, հավասար բաժնեմասերով Պրահայում հիմնել են «ARGALIE» ՍՊԸ-ն (ըստ էության, Արտակ +Գայանե+Լիլիթ+Էրիկ), որը զբաղվում է անշարժ գույքի, բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձակալությամբ:

Հետաքննություն Նրբերշիկներ՝ աղիքային ցուպիկով և նորմայից 800 անգամ ավելի մանրէներով․ լաբորատոր փորձաքննության արդյունքները

23:52 | 20 սեպտեմբերի, 2016
«Հետք»-ը փորձաքննության է ներկայացրել փաթեթավորված նրբերշիկի 7 նմուշ՝ հավի և տավարի, և պարզել, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում սահմանված նորմերին։ Դրանք պարունակում են աղիքային ցուպիկ և մանրէների անթույլատրելի քանակ, որոնք կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար :

Հետաքննություն Արմավիր. ամենափոքր, բայց ամենամարդաշատ մարզի թանկարժեք եկեղեցիները

17:19 | 22 օգոստոսի, 2016
Արմավիրի մարզը հանրապետության 10 մարզերից տարածքով ամենափոքրն է, զբաղեցնում է 1242 քառ.կմ տարածք, ինչը ՀՀ տարածքի 4,2 տոկոսն է: Սակայն Արմավիրը մարզերից ամենաշատ բնակչությունն ունի. ԱՎԾ տվյալներով՝ 2016-ի հուլիսի 1-ի դրությամբ մարզի մշտական բնակչության թիվը 266,2 հազ. է: Մարզը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, այդ թվում՝ կրոնական կառույցներով, սակայն անկախությունից, մասնավորապես՝ 2000-ական թթ.-ից սկսած լայն թափ է ստացել եկեղեցաշինությունը:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ