ՈՒրբաթ, 27 ապրիլի
Տեսակետ

Լուրեր Արտահերթ ընտրությունների նշանակումը Թուրքիայում

16:05 | 26 ապրիլի, 2018
2017թ. ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվեց երկրի պատմության մեջ 7-րդ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն (ՍԲՀ)։Ի դեպ, այն 3-րդն էր 2002թ. իշխանության ղեկին ԱԶԿ-ի գալուց հետո (նախորդ երկու ՍԲՀ-ներն անցկացվել են 2007թ. հոկտեմբերի 21-ին և 2010թ. սեպտեմբերի 12-ին)։Սահմանադրական բարեփոխումները, ի թիվս այլնի, նախատեսում էին, որ Թուրքիան կառավարման խորհրդարանական համակարգից պետք է անցում կատարի կառավարման նախագահական համակարգի, նախագահը ստանում է աննախադեպ լայն լիազորություններ, վերացվում է երկիշխանությունը (վարչապետի պաշտոնը)։

Լուրեր Թե ինչու ՀՀԿ-ն պետք է հեռանա իշխանությունից, կամ հետ ՀՀԿ-ական իշխանությունների ներքին մարտահրավերները

00:34 | 26 ապրիլի, 2018
Քանի որ քաղաքացիները բազմիցս արձանագրել են ՀՀԿ-ի կողմից ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու անկարողությունը և/կամ դրա համար անհրաժեշտ կամքի բացակայությունը, հետևաբար այլընտրանքը ՀՀԿ-ի իշխանությունից հեռանալն է, և ժամանակավոր մի այնպիսի իշխանության ձևավորումը, ովքեր կկարողանան կազմակերպել իրական ժողովրդավարության հիմնական գրավական հանդիսացող արդար, ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Տեսակետ Ըստ վերլուծաբանների՝ խորհրդարանական «մեծամասնությունը» կընտրի Նիկոլ Փաշինյանին

17:07 | 25 ապրիլի, 2018
Ցանկացած իրավանորմ պետք է կիրառվի ողջամտության սահմաններում, հաշվի առնելով գոյություն ունեցող փաստացի հանգամանքները։ Դա նշանակում է, որ թեև համաժողովրդական շարժումն ինքը ձևականորեն վարչապետի թեկնածություն առաջադրելու իրավունք չունի, բայց խորհրդարանական խմբակցություններն իրենց այդ իրավունքից կարող են օգտվել միայն համաժողովրդական շարժման կամքը հաշվի առնելով։

Տեսակետ ՀՅԴ ԳՄ հայտարարությունը․ ի՞նչ է դա նշանակում

21:52 | 19 ապրիլի, 2018
Եթե ՀՅԴ-ն չլիներ իշխող կոալիցիայի երկու անդամներից մեկը, ապա այդ կոչը կարելի էր անտեսել, սակայն ՀՅԴ-ն նման պաշտոնական կոչով հանդես չէր գա, եթե այդ առաջարկը չհամաձայնեցներ իր գործընկեր կուսակցության, իհարկե` նաև Արմեն Սարգսյանի հետ։

Լուրեր Քննադատության փուլն արդեն անցել է, սկսվել է «պիտակավորման» փուլը

12:49 | 14 ապրիլի, 2018
Ամերիկյան «Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) կազմակերպությունը հրապարակել է «Անցումային փուլում գտնվող երկրներ 2018» զեկույցը, որտեղ ուշագրավ որակումներ կան Հայաստանի իշխանության, ձևավորվող նոր համակարգի և անձամբ Սերժ Սարգսյանի մասին։

Լուրեր Հարյուր տարվա ընտրություն. Գեղամ Նազարյան

13:20 | 3 ապրիլի, 2018
Մի քանի օրից ՀՀ ԱԺ-ն ընտրելու է Հայաստանի վարչապետին՝ երկրի փաստացի ղեկավարին։ Նոր սահմանադրությամբ, նոր ընտրական համակարգով, նոր մթնոլորտում, նոր հարցերով։ Նոր համակարգն արդեն իրականություն է՝ իր մի շարք հնարավոր բացերով ու անակնկալներով, որոնց կարող ենք ծանոթանալ միայն ընթացքում։

Լուրեր Ղարաբաղը ոչ անկախացվող է, ոչ էլ զիջվող. այն հայկական պետության մաս է

15:29 | 31 մարտի, 2018
Ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ հաղթական պատերազմից հետո էլ, hայաստանյան քաղաքական միտքը մնած քարացած, չհասկացավ փոփոխված իրադրությունը ու չթարմացրեց հարցադրումներն ըստ միջազգային քաղաքական տրամաբանության ու պահանջների:

Տեսակետ Ինչ կառավարման համակարգ է ձևավորվում Հայաստանում. մաս III

10:15 | 16 մարտի, 2018
Հայաստանի ընտրական գործընթացներում ներգրավվում են հազարավոր մարդիկ` գործարարներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, դատավորներ, դատախազներ, իրավապահ մարմինների վերին օղակների ներկայացուցիչներ: Նրանք բոլորը պաշտպանում են իրենց սեփականությունը, որը հանրությունը համարում է անօրինական:

Լուրեր Հայրենադարձներ և փախստականներ. մաս 1

12:22 | 13 մարտի, 2018
Երկար տարիներ հայրենադարձության միայն հուզական-հայրենասիրական մասից էր ընդունված խոսել: Այնինչ, այն ունեցել է բավական ծանր, տեղ-տեղ ողբերգական դրվագներ: Այս հարցի ուսումնասիրությունը կարևոր է պարզելու համար, թե որոնք են պատճառները, որ մշտապես Հայաստան ներգաղթած մարդիկ ինտեգրման խնդիր են ունենում և, ի վերջո, մեծամասնությունը թողնում է հայրենիքը:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ