ՈՒրբաթ, 19 հունվարի
Բռնություններ

Լուրեր «Ազատություն» ռ/կ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել

14:50 | 28 դեկտեմբերի, 2017
Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ:

Լուրեր Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող տարեց կինը բերման կենթարկվի

18:03 | 19 դեկտեմբերի, 2017
Այս գործով ամբաստանյալ Լևոն Գասպարյանն ընդունել է մեղադրանքը, իսկ Ջուլիետա Կոկոյանը` ոչ: Վերջինս դատական նիստերին չի ներկայանում. պաշտպանի փոխանցմամբ` առողջական լուրջ խնդիրներ ունի, պարբերաբար հոսպիտալացվում է, և այդ հանգամանքով է պայմանավորված նրա բացակայությունը դատական նիստերից:

Լուրեր Ընտրատեղամասում «ՑԱՅԳ» հեռուստաընկերության լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել

10:38 | 9 նոյեմբերի, 2017
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2017թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ խոչընդոտվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված՝ «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցիչներ Ալլա Բաղդասարյանի և Արթուր Մարգարյանի աշխատանքը:

Լուրեր Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի

20:57 | 19 հոկտեմբերի, 2017
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին, նույն ընկերության ընտանեկան բժշկին և Քարագլուխ համայնքի ղեկավարին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Լուրեր Լրագրող Փայլակ Ֆահրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

12:59 | 9 հոկտեմբերի, 2017
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ «Аrmday.am» լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Լուրեր Պաշտպանը դատապարտել է «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը

16:26 | 14 օգոստոսի, 2017
Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Սեւան քաղաքում շարժական գազալցակայանների վերաբերյալ նկարահանման ժամանակ լցակայաններից մեկից դուրս եկած երիտասարդն արագ հետապնդել է իրեն: Վերջինս դադարեցրել է նկարահանումը եւ նստել ավտոմեքենան: Այնուհետև, երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածել է նկարահանող խմբի ավտոմեքենային:

Լուրեր Հայաստանում կոծկվում են լրագրողների դեմ ուղղված նույնիսկ լայնածավալ բռնություններն ու խոչընդոտումները

13:03 | 28 հուլիսի, 2017
Այդ գործողությունների ընթացքում ոստիկանների եւ նրանց աջակցությունից օգտվող քաղաքացիական հագուստով անձանց հարձակումների թիրախ դարձան նաեւ տարբեր ԶԼՄ- ների 27 լրագրող եւ օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների, 8-ը՝ մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների։

Լուրեր Երկրորդ եռամսյակը լարված ժամանակաշրջան էր լրագրողների համար. ԽԱՊԿ-ն հրապարակել է հերթական զեկույցը

13:58 | 19 հուլիսի, 2017
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին 2017թ. երկրորդ եռամսյակի զեկույցը, որը ներառում է տվյալներ վերջին ընտրությունների եւ հետընտրական ժամանակահատվածի վերաբերյալ:

Լուրեր Ստորագրահավաք՝ ի աջակցություն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի

15:16 | 15 հունիսի, 2017
Ստորագրահավաքին մասնակցել են լրագրողներ՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Ղրղստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Տաջիկստանից, Ուկրաինայից, Էստոնիայից և Ֆրանիսայից:

Լուրեր Քննություն է տարվում՝ պարզելու շտաբում լրագրողին սպառնալու դեպքի հանգամանքները

17:57 | 22 մայիսի, 2017
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել լրագրողի առողջությանը վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Լուրեր Նախընտրական շտաբների իրավական կարգավիճակը պետք է սահմանվի

17:38 | 19 մայիսի, 2017
Երեւանի ավագանու ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերը «Հետքի սրահ»-ում քննարկել ենք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանի եւ փաստաբան Տիգրան Սարուխանյանի հետ:

Լուրեր Քրեական գործ` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով

17:33 | 19 մայիսի, 2017
Ըստ աղբյուրի` 15.05.2017թ. «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ մայիսի 14-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 10/29 ընտրատեղամասում իր բջջային հեռախոսով տեսագրություն է կատարել:

Լուրեր Լրագրողների նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու փաստով հարուցվել է քրեական գործ

20:22 | 16 մայիսի, 2017
Մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

Լուրեր Արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնության 2 և տարատեսակ խոչընդոտումների 4 դեպք. հայտարարություն

22:20 | 14 մայիսի, 2017
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Երևանի ավագանու ընտրությունների օրը լրագրողների բռնություն կիրառելու և օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ: Այն ամբողջության ներկայացնում ենք ստրոև.

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ