12:11, 11 հուլիսի, 2012Կարծում եմ, պահը հետզհետե հասունանում է իշխող կառավարման համակարգի ու նաև վերնախավի «մտածող» և «տեխնոլոգ» տարրերի ուշադրությունը հրավիրել եւ լրջորեն ուսումնասիրել սահմանադրականության գաղափարը և դրանից բխող մի ամբողջ կոնֆլիկտների պատմությունը և իրավունքների նվաճման գիտակից քաղաքացիական գործընթացները: Սա նրանց կօգնի չկրկնել անցյալի իրենց և իրենց գործատերերի և ուրիշների անդառնալի սխալները:
Իրավական կարգը նեղ տեխնոկրատիկ հասկացությամբ մեկնաբանելը և ձևական իրականացումները անիմաստ և անարդյունավետ են, եթե այդ կարգը և գործողությունները չեն բխում և հարգում սահմանադրականության գաղափարը: Գիտակից մարդ-անհատ-քաղաքացին և համախմբումները, որ մարսել են, համակրում են և վճռակամ են սահմանադրականության գաղափարը իրականություն դարձնել մեր հայրենիքում, ամենայն լեգիտիմությամբ իրավունք ունեն և կարող են դա կենսագործել իրենց անհատական և հավաքական ստեղծագործ գոյությունը և ապահովությունը պաշտպանելու համար:
Այդ գիտակից գործոնների համար ՈՒԺ-ի իմաստը իշխելը չէ, և ոչ էլ մենաշնորհը, դա վերաիմաստավորվում է սահմանադրական գաղափարախոսության համապատասխան. ՈՒԺ-ը արդարությունը օրինաչափ դարձնելու միջոց է:
Արմինէ Առաքելեան
Մեկնաբանված
Կարդացված
22.05.2013
դիտվել է 3710 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 3044 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2421 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2372 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
21.05.2013
դիտվել է 1221 անգամ
Լոռիում հողի տակից հանում են ջրատար խողովակները
20.05.2013
դիտվել է 1207 անգամ
Բրունոն չգիտեր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է. զրույց ճանապարհորդի հետ