09:54, 23 հուլիսի, 2012Մեծ եաշիկներ, փոքր եաշիկներ, կլոր-կլոր խաւաքարտ: Սպիտակեղէն ու սաւաններ: Շորեր նոր ու հին: Հաշիւի տետրակներ: Հին ու նոր լամբեր: Հիասթափութեան մեծ սկուտեղ մը գետնին: Գիւղէն տունէն բերուած յախճապակի: Կիպրոսէն կտոր-կտոր խեցիներ: Դամասկոսի մազտաքէ: Իսթանպուլի օդանաւակայանէն բերուած հաճի պաքիր: Հեռախօսի լարեր, համակարգիչի անգործ մեռած մկնիկներ: Թաշկինակի տուբեր: Օճառ, փոշի օճառ: Աբրահամ Ալիքեան, Զապէլ Եսայեան, Պօղոս Սնապեան եւ Գէորգ Աճէմեան: Իրար քով դրուած գիրքեր: Երբեմն հակոտնեայ ու հակակարծիք: Գիրքեր որ ճանապարհդ պիտի կիսեն: Սեղանին դրուած լաթերու ահաւոր քանակ: Մեծ ու փոքր երազներու մէջէն դուրս սլացող նուէրի տուբեր: Տուխի եւ տարբեր որակի դեղեր: Յօդացաւի, մկանային պրկումներու, ոտքի վէրքերը առողջացնող դեղի սրուակներ:
Ամէն քայլի, ճամբայի ու մայթի համար նախատեսուած տարբեր տեսակի կօշիկ:
Մեծ, նեղ եւ երկարոտ: Բայց սիրելին կօշիկը չէ ոտնամանն է:
.....
Հեռու քայլեր, մինչեւ սպառումը թերեւս:
Տուն պիտի կառուցես, տուն պիտի հաւաքես, տուն պիտի բանաս, տուն պիտի հիմնես:
Մէկ խօսքով տուն պիտի ունենաս:
Նոր տուն, նոր երազ եւ նոր սիրոյ կրակ:
Այդ սէրն է որ պիտի պահէ քեզ:
Այդ սէրն է որ ցաւերդ պիտի բուժէ:
Այդ սէրն է որ պիտի փրկէ մեղաւոր հոգիդ:
Ճանապարհը դեռ սկիզբին է: Ճնապարհը երկար է ու քարոտ:
Եաշիկները եւ արկղերը մտերմօրէն կը հանգստանան պատին տակ:
Կը սպասեն իրենց հերթին:
Մեծ եաշիկներ, փոքր եաշիկներ, կլոր-կլոր խաւաքարտ: Սպիտակեղէն ու սաւաններ:Շորեր նոր ու հին:
Այս արկեղերուն մէջ այնքան պատմութիւն կայ:
Ապրուած ժամանակի մը վկայութիւնը:
Ընկղմած արժէքներու քաղաքէն կուգամ.
Ծովու ալիքները պիտի մաքրեն աւազին վրայ գրածներս:
Երակներէս մաքուր արիւն թող հոսի :
Ասիկա իմ քաղաքս չէր ուր ապրեցայ. դժգոհելով եւ լուսնոտ երգեր փնտռելով:
Ուզեցի որ խուլ ականջները բացուին:
Ուզեցի ընկերներուս հետ ըլլալ նոյն սեղանին վրայ:
Նոյն աղօթքին համար, նոյն երազին եւ նոյն կրակին....
.....
Ուզեցի:
Ուզելը բաւարար չէր:
Ուզելը մեղսակցութիւն էր:
Արկղերը փակ են:
Արկղերը ամուր կերպով կապուած են:
Չըլլայ որ կարօտի թելը քեզի ետ բերէ:
Արկեղերուն բերանը փակ է:
Վերադարձը կը մեռնի,
Ուղղութիւնը սլաքի պէս է:
Հոն Կարմիր Սուլթաններ չկան:
Հոն երգարաններու երկիր է:
Ամէն ինչ զրոյէն:
Ամէն ինչ սկիզբէն:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 3632 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2552 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
16.05.2013
դիտվել է 1867 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
16.05.2013
դիտվել է 1562 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)
14.05.2013
դիտվել է 1397 անգամ
Վարկային բարքեր. «Սիգարոնի» սնանկացումը
17.05.2013
դիտվել է 1373 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը