Չորեքշաբթի, 19 հունիսի

Հայաստանը պետք է հակազդի անշարժ գույքի ձեռքբերման նկատմամբ Թուրքիայի արգելքին


11:09, 1 օգոստոսի, 2012

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր 

Թուրքիայի նախարարների խորհուրդն այժմ վերջնականացնում է մայիս ամսին խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որն արգելում է վեց երկրների՝ Հայաստանի, Կուբայի, Նիգերիայի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և Յեմենի, քաղաքացիներին ձեռք բերել անշարժ գույք Թուրքիայում, նշում է «Սաբահ» թերթը: Ոչ մի բացատրություն չկա, թե ինչու են այս երկրները «սև ցանկի» մեջ հայտնվել:

Այս օրենքը ապացուցում է թուրք պաշտոնատարների հարատև թշնամական վերաբերմունքը, ինչը հակասում է նրանց մեղրածոր խոսքերին, թե իբրև ցանկանում են կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Իր քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները ուսումնասիրելուց հետո, Հայաստանի խոհրդարանը պետք է փոխադարձ քայլեր ձեռնարկի հայկական կալվածքների ձեռքբերմամբ հետաքրքրված Թուրքիայի քաղաքացիների դեմ: 
 
Առաջարկված թուրքական օրենքը կրկնակի սադրիչ բնույթ ունի, քանի որ մինչ արգելք է դնում Հայաստանի քաղաքացիների վրա, ընդլայնում է Թուրքիայում ներդրումներ կատարելու իրավունք ունեցող երկրների ցանկը՝ 53-ից հասցնելով 129-ի և թույլատրում է ևս 52 երկրների քաքաղաքացիներին ներդրումներ կատարել որոշակի սահմանափակումներով: Նոր օրենքը նույնիսկ արտոնում է կալվածքներ գնել Թուրքիայում այն քաղաքացիներին, որոնց կառավարությունները արգելում են թուրքական ներդրումները: Թուրքիայի անշարժ գույքի շուկայում օտարերկրյա ներդրումների նկատմամբ սահմանափակումների թուլացումը կբերի լրացուցիչ 300 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ հաջորդ 10 տարիներին, գրում է «Սաբահը»:

Ահա որոշ երկրների նկատմամբ նոր օրենքով սահմանված սահմանափակումները: Չինաստանի, Դանիայի, Արևելյան Թիմորի, Ֆիջիի և Իսրայելի քաղաքացիները կարող են գնել միայն մեկ  բնակարան Թուրքիայում: Մյուս կողմից Հորդանանի բնակիչները կարող են գնել երկու տուն և մեկ ընկերություն: Ռուսները և ուկրաինացիները կարող են գնել անշարժ գույք Թուրքիայի ցանկացած մասում, բացառությամբ՝ Սև ծովի ափին, իսկ վրացիները չեն կարող գնել անշարժ գույք ծովափնյա և սահմանամերձ գոտիներում: Հունաստանի քաղաքացիներին չի թույլատրվում գնել գույք Էգեյան ծովի և սահմանամերձ շրջաններում, բացառությամբ թուրքական ծագում ունեցողներից: Աֆղանստանի, Եգիպտոսի, Լատվիայի, Մարոկկոյի և մի քանի այլ Աֆրիկյան երկրներին չի թույլատրվում գնել գյուղատնտեսական հող, խաղողի այգիներ կամ բանջարանոցներ: Ալբանացիները կարող են գնել բանակարան կամ ձեռք բերել ընկերություն, սակայն ոչ հող:

16 այլ երկրի քաղաքացիներ, ներառյալ Իրանի, Պաղեստինի և Հնդկաստանի, նախքան Թուրքիայում անշարժ գույք ձեռքբերելը պետք է Ներքին գործերի նախարարությունից ստանան թույլտվություն: Իրաքցիները, մյուս կողմից, պետք է ստանան Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունից արտոնություն: Օտարերկրյացի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք չեն կարող գնել մի շրջանի հողի 10%-ից ավելին կամ Թուրքիայի ամբողջ տարածքում ավելի քան 30 հեկտար: Օրենքը նաև արգելում է օտարերկրացիներն գնել կամ վարձակալել անշարժ գույք ռազմակամ նշանակության և անվտանգության գոտիներում:

Թուրքիայի տարածքում առանց պայմանների կամ սահմանափակումների գույք ձեռք բերելու իրավունք ունեցող 129 երկների շարքում են Ադրբեջանը, Բանգլադեշը, Բելառուսը, Բրունեյը, Ղազախստանը, Կոսովոն, Քուվեյթը, Ղրղստանը, Լիբանանը, Լիբիան, Օմանը, Պակիստանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Տաջիկիստանը, Թուրքմենստանը Արաբական Միացյալ Էմիրությունները և Ուզբեկստանը: 

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը թուրքական այս նոր օրենքին ի պատասխան:

ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածը նշում է. «Հողի uեփականության իրավունքից չեն oգտվում oտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի»: ՀՀ կառավարության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ներկայացված հաշվետվության համաձայն «օտարերկրացիներին թույլատրվում է օգտագործել հողը հայկական գործընկերոջ հետ վարձակալության պայմանագրերի հիման վրա: Ավելին, օտարերկրացիներն իրավունք ունեն գնել հայկական հողի վրա կառուցված անշարժ գույք և շահագործել վերականգնվող և չվերականգնվող բնական պաշարները Կառավարության կողմից տրված կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա»: ԱՀԿ-ին ներկայացված Հայաստանի հաշվետվությունում նշվում է նաև, որ «օրենսդրությունը Կառավարությանը լիազորություն է շնորհում սահմանափակել և արգելել օտարերկրյա ներդրումները ազգային անվտանգության նպատակներով»:

Կարևոր է իմանալ օտարերկրացի ֆիզիկական և իրավաբանական անձանց թիվը, որոնք վարձակալում են հող կամ ունեն շենքեր և բիզնեսներ Հայաստանում, նրանց անունը, քաղաքացիությունը, վայրը, չափերը և շուկայական արժեքը: Այս վարձակալություններից քանիսն են պատկանում թուրք քաղաքացիներին: Այս հարցերի բարձրացումը պատշաճ է, քանի որ անցյալում Հայաստանի պաշտոնյաները նշել են որ կարիք չկա սահմանափակումներ կիրառել օտարերկրացիների նկատմամբ, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել հայկական անշարժ գույքում: 

Թեև հաասկանալի է, որ Հայաստանը խրախուսի օտարերկրյա ներդրումները, հայտնի չէ, արդյո՞ք խոցելի սահմանամերձ շրջանները ազատված են վարձակալությունից այն օտարերկրացիների կողմից, ինչպիսիք են ադրբեջանցիները և թուրքերը՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: Կան նաև հողեր, որոնք պարունակում են թանկարժեք մետաղների և հանքային նյութերի որոշակի ռազմական նշանակության պաշարներ: Դրանք չպետք է վարձակալության տրվեն օտարերկրացիներին, ովքեր թշնամի ազգի քաղաքացիներ են:

Նոր թուրքական օրենքին ի պատասխան, որով արգելվում է Հայաստանի քաղաքացիներին գնել անշարժ գույք Թուրքիայում, Հայաստանը պետք է անհապաղ օրենք ընդունի, որը կարգելի Թուրքիայի քաղաքացիներին գնել կամ վարձակալության վերցնել անշարժ գույք: Ոչ մի բացառություն չպետք է արվի:

Հայերը չպետք է շատ անհանգստանան, որ չեն կարող Թուրքիայում հող գնել: Հուսանք, մի օր նրանք հետ կստանան իրենց հողերը  առանց դրանց համար վճարելու:

Թարգմանիչ` Կ. Գևորգյան


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (6)
1. Levik14:10 - 1 օգոստոսի, 2012
"Armenians should not be too worried that they cannot buy land in Turkey. Hopefully, they will get their lands back someday without paying for it!"....A very shortsighted comment from Sassounian.....
2. VTiger18:21 - 1 օգոստոսի, 2012
Do I need to buy my confiscated stolen land of which I still have the Ottoman deeds?Very bizarre move from Turkey.They sit on our lands which were ethnically cleansed & they forbid us to buy what has been stolen from us.A real comedy.Of course we'll get them back & with compensation.
3. Kevork19:29 - 1 օգոստոսի, 2012
Re: "A very shortsighted comment from Sassounian" - in fact that was the best part of the entire article, and not shortsighted, but the opposite. The shortsightedness is from the person making the comment, and anyone else with the same line of reasoning. Armenia may be divided by occupation, but it will never be divided in spirit.
4. turkisharmenianbrotherhood23:41 - 1 օգոստոսի, 2012
there will be a day Turks and Arménians work side by side for prosperity of this region, marry, sing, eat, dance, joke together like normal people do.
5. Karen06:04 - 2 օգոստոսի, 2012
Kevork and turkisharmenianbrotherhood I salute you and hope that the spirit behind your words can also be converted into action
6. Jay18:33 - 13 օգոստոսի, 2012
Armenian government should appply to the International Tribunal, and inform them the illegal activity by the fake republic of Turkey. If you need to contact the government here's the wwebsite:www.armenia.guv
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»