Դրական փոփոխությունների համար պայքարողներին. Սերժ Թանկյան

23:50, 26 մարտի, 2013

Ժամեր առաջ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը  soundcloud.com-ում տեղադրել է Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործության իր կատարումը, որն իրականացրել է մեկ այլ աշխարհահչռակ հայ երաժիշտի`դաշնակահար Տիգրան Համասյանի հետ համատեղ:

«Ես վերջերս ձայնագրեցի Կոմիտասի «Գարուն ա» հայկական հրաշալի երգը Տիգրան Համասյանի  դաշնամուրային կատարմամբ:Այն կներառվի մեր «Jazz-iz-Christ»-ում այս ամառ:

Ես ուզում եմ այս երգը նվիրել բոլոր նրանց, ովքեր Հայաստանում պայքարում են դրական փոփոխության համար:

Խաղաղությամբ` Սերժ»,- գրում է Սերժ Թանկյանը:

Կատարումը՝ այստեղ: