Կառլսենն առաջ անցավ Անանդի հետ մրցամարտում

21:14, 9 նոյեմբերի, 2014

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն այսօր չեմպիոնական մրցամարտի երկրորդ տուրում սպիտակներով առավելության հասավ հավակնորդ Վիշի Անանդի նկատմամբ` մրցակցին ստիպելով անձնատուր լինել 35-րդ քայլից հետո: Այսպիսով` ընդհանուր հաշիվը դարձավ 1,5-0,5:

Հիշեցնենք, որ մրցամարտը բաղկացած է 12 տուրից: Սա նորվեգացի չեմպիոնի առաջին պաշտպանությունն է այն բանից հետո, ինչ նա նվաճեց թագը նույն Անանդից: 

Վաղը հանգստյան օր է, իսկ երրորդ պարտիան կկայանա երեքշաբթի: