Կառլսենը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը

10:18, 24 նոյեմբերի, 2014

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը երեկ աշխարհի թագի համար պայքարում պաշտպանեց իր կոչումը՝ հավակնորդ Վիշի Անանդի հետ պայքարում տանելով վճռական հաղթանակ: 11-րդ պարտիայից առաջ հաշիվը 5,5-4,5 էր՝ հօգուտ նորվեգացու: 9-րդ եւ 10-րդ պարտիաներում կողմերը ոչ-ոքի էին խաղացել, ու վճռական էին լինելու վերջին երկու պարտիաները: Սակայն նախավերջից մրցավեճում գործող չեմպիոնը սպիտակներով հաղթանակ տարավ ու անհասանելի դարձավ Անանդի համար՝ 6,5-4,5: Վերջին՝ 12-րդ պարտիայի կարիքը չեղավ:

Հիշեցնենք, որ հենց Անանդից էր 2013-ին Կառլսենը նվաճել չեմպիոնի կոչումը: Իսկ հնդիկ գրոսմայստերը այս տարի հավակնորդների մրցաշարում գրավել էր առաջին տեղը՝ իրավունք ստանալով վիճարկել չեմպիոնի կոչումը: