Հայուհիները հաղթեցին Լեհաստանին

16:33, 22 ապրիլի, 2015

Չինաստանում ընթացող կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ավարտվեց 4-րդ տուրի Լեհաստան-Հայաստան մրցավեճը: Մեր մարզուհիներից Մկրտչյանն ու Գալոյանը հաղթանակներ տարան, Կուրսովան ոչ-ոքի խաղաց, իսկ Դանիելյանը պարտվեց. գրանցվեց 2,5-1,5 հաշիվ` հօգուտ մեր ընտրանու:

Մյուս հակամարտություններում գրանցվեցին այպիսի արդյունքներ. Հնդկաստան-Ռուսաստան` 1,5-2,5, Եգիպտոս-Չինաստան` 0-4, Ղազախստան-Վրաստան` 1-3, Ուկրաինա-ԱՄՆ` 3-1:

Այպիսով` 4 տուրից հետո Հայաստանն ունի թիմային 5 միավոր: Առաջատարը 7 միավոր վաստակած Վրաստանն է: