Հրանտ Մելքումյանը հաղթանակ պարգեւեց Հայաստանին

20:10, 23 ապրիլի, 2015

Քիչ առաջ Հրանտ Մելքումյանը ԱՄՆ-Հայաստան շախմատային մրցավեճի 4-րդ տախտակի վրա սպիտակներով հաղթեց Դանիել Նարոդիցկուն: Եվ քանի որ Արոնյանը, Մովսեսյանն ու Հակոբյանն իրենց պարտիաները ոչ-ոքի էին ավարտել, Հայաստանի հավաքականը ընդհանուր հաղթանակ տարավ՝ 2,5-1,5 հաշվով:

Մյուս մրցամարտերում Ուկրաինան 2,5-1,5 հաշվով հաղթեց Հնդկաստանին, Իսրայելը նույն հաշվով առավելության հասավ Կուբայի հանդեպ, Չինաստանն էլ նման կերպ հաղթեց Եգիպտոսին: Ռուսաստանը 3,5-0,5 հաշվով հաղթեց Հունգարիային:

5 տուրից հետո Հայաստանը վաստակել է 4 միավոր: Առաջատարները Ուկրաինան ու Չինաստանն են 8-ական միավորով: