Հայրենականի 680 մասնակից՝ հավերժացած լուսանկարներում

16:06, 9 մայիսի, 2015

Լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը 2013 թ. փետրվարից լուսանկարում է Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին: Հիշում է, որ երբ սկսեց լուսանկարել, վետերանների թիվը, ըստ Հայաստանի վետերանների միության, 2150 էր, սակայն երբ մի քանի ամիս անց որոշեց միությունից վերցնել մասնակիցների ցուցակը՝ նրանց հասցեներն ավելի հեշտ գտնելու համար, այդ թիվը հասել էր 1920-ի:

Արդեն 2014-ի մայիսին, երբ Երեւանի Մոսկվայի տան ցուցասրահում բացվեց «Թանկագին ծերեր» խորագրով ցուցահանդեսը, կենդանի վետերաններն արդեն մոտ 1300-ն էին: Ներկայում, ըստ Հակոբ Պողոսյանի, Հայաստանում ապրում է Հայրենականի շուրջ 1050 վետերան: Լուսանկարիչը շրջում է հանրապետությունով մեկ՝ լուսանկարելով վետերաններին: Սակայն ըստ նրա՝ ծերերի թիվն աստիճաբանար ավելի մեծ ծավալներով է կրճատվում: Հ. Պողոսյանի ասելով՝ այժմ ամեն ամիս մոտ 50-60 վետերան է մահանում: Հակոբը ցանկանում է որքան հնարավոր է շատ մասնակիցների հավերժացնել նկարներում: 

Այսօրվա դրությամբ Հ. Պողոսյանը լուսանկարել է շուրջ 680 վետերանի: Ասում է, որ նրանցից շատերը սոցիալապես վատ վիճակում են: Ծերերի ավելի քան 50 տոկոսը միայնակ է, այս 50-ից մոտ 10 տոկոսին էլ օգնում են հարեւանները: 

Ներկայացնում ենք Հակոբ Պողոսյանի լուսանկարներից: Որոշ վետերաններ այսօր այլեւս կենդանի չեն:    

[gallery id=408]