Արոնյանը երկար պայքարում ի վերջո հաղթեց Նակամուրային. նա առաջատար է

22:53, 17 մարտի, 2016

Րոպեներ առաջ Մոսկվայում ավարտվեց հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրի վերջին՝ 4-րդ պարտիան: Լեւոն Արոնյանը 83-րդ քայլում ի վերջո կարողացավ ծնկի բերել ամերիկացի Հիկարու Նակամուրային: Այսպիսով՝ Լեւոնը 6 տուրում վաստակեց 4 միավոր՝ հավասարվելով առաջատար Կարյակինին:

Մյուս պարտիաներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները՝ Անանդ-Սվիդլեր՝ 1-0, Տոպալով-Գիրի՝ 0,5-0,5, Կարուանա-Կարյակին՝ 0,5-0,5: 

6 տուրից հետո 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են Արոնյանն ու Կարյակինը, որոնք 2-ական հաղթանակ են տարել եւ 4-ական ոչ-ոքի խաղացել: Անանդն ունի 3,5, Կարուանան եւ Գիրին՝ 3-ական, Սվիդլերը՝ 2,5, Նակամուրան եւ Տոպալովը՝ 2 միավոր:

Վաղը հանգստյան օր է, իսկ ամսի 19-ին՝ առաջին փուլի վերջին՝ 7-րդ տուրում կկայանան հետեւյալ պարտիաները. Սվիդլեր-Կարուանա, Կարյակին-Արոնյան, Նակամուրա-Տոպալով, Գիրի-Անանդ: