Արոնյանն ու Կարյակինը ոչ-ոքի խաղացին՝ պահպանելով առաջատարի դիրքը

19:54, 19 մարտի, 2016

Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը. Կարյակին-Արոնյան պարտիան ոչ-ոքի ելքն ունեցավ: Մինչ այդ նույն արդյունքով էր ավարտվել նաեւ Գիրի-Անանդ մրցավեճը: Այս պահին դեռ շարունակվում են Սվիդլեր-Կարուանա, Նակամուրա-Տոպալով պարտիաները:

7 տուրից հետո առաջատարներ են շարունակում մնալ Արոնյանն ու Կարյակինը, որոնք ունեն 4,5-ական միավոր: Անանդը վաստակել է 4, իսկ Գիրին՝ 3,5 միավոր: Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը պարզ կդառնա մյուս երկու պարտիաների ավարտից հետո:

Վաղը կսկսվի մրցաշարի երկրորդ փուլը. 8-րդ տուրում կմրցեն Սվիդլեր-Կարյակին, Կարուանա-Նակամուրա, Արոնյան-Գիրի, Տոպալով-Անանդ զույգերը:  

19:59 Հետնապահների պայքարում Նակամուրան հաղթեց Տոպալովին եւ, 7 տուրից հետո վաստակելով ընդհանուր 3 միավոր, 1 միավորով առաջ պոկվեց բուլղար գրոսմայստերից: