Արոնյանը Գիրիի հետ երկրորդ ոչ-ոքին խաղաց

20:04, 20 մարտի, 2016

Քիչ առաջ Լեւոն Արոնյանը հոլանդացի Անիշ Գիրիի հետ պարտիան ավարտեց ոչ-ոքի. մեր շախմատիստը խաղում էր սպիտակներով: Հիշեցնենք, որ հավակնորդների մոսկովյան մրցաշարի առաջին տուրում այս գրոսմայստերների հանդիպումը նույնպես խաղաղ ելք էր ունեցել: 8 տուրից հետո Արոնյանը վաստակեց 5 միավոր (2 հաղթանակ, 6 ոչ-ոքի):

Մյուս պարտիաներից ամերիկյան դիմակայությունում՝ Կարուանա-Նակամուրա մրցավեճում, հաղթեց սպիտակներով խաղացող էթնիկ իտալացին: Առայժմ շարունակվում են Սվիդլեր-Կարյակին, Տոպալով-Անանդ պարտիաները:

Վաղը կայանալիք 9-րդ տուրում տեղի կունենան Տոպալով-Սվիդլեր, Անանդ-Արոնյան, Գիրի-Կարուանա, Նակամուրա-Կարյակին պարտիաները: