Հայաստանում ստեղծվել է առաջին QR գրադարանը

16:59, 2 մայիսի, 2016

Առաջին անգամ Հայաստանում գործարկվել է ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված QR գրադարան: Այս մասին տեղեկացնում է Ucom ընկերությունը: Մեկ մետր տրամագծով և 260 սմ բարձրությամբ  գլանաձև գրադարանն իրենից ներկայացնում է պտտվող կոնստրուկցիա, որի վրա պատկերված են  բուհի էլեկտրոնային գրադարանում առկա էլեկտրոնային տարբերակները՝ համապատասխան QR կոդերով: Ուսանողները սմարտֆոնների համար նախատեսված "QRreader" հավելվածի միջոցով հնարավորություն ունեն  անմիջապես ներբեռնել գրքերի PDF տարբերակներն իրենց հեռախոսների կամ այլ սարքերի մեջ և գրադարաններում ժամեր շարունակ անցկացնելու փոխարեն սովորել իրենց անհրաժեշտ նյութերը ցանկացած հարմար վայրում: Բացի այդ, QR գրադարանում ընդգրկված են այնպիսի ուսումնական նյութեր և ձեռնարկներ, որոնք շատ հաճախ հնարավոր չէ գտնել գրադարաններում: 

«Թվային այս ժամանակաշրջանում շատ կարևոր է քայլել զարգացումներին զուգընթաց: Մեր այսօրվա երիտասարդությունը կարիք ունի նոր գաղափարների և մենք, աջակցելով այդ գաղափարներին, պետք է նպաստենք մեր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը», - նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Բացի գրադարանի կառուցումից Ucom ընկերությունը բուհի տարածքում ապահովվել էնաև Wi-Fi ծածկույթ: