Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Հայաստան

11:01, 21 դեկտեմբերի, 2016

Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Այս մասին հայտնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Սերժ Սարգսյանը: