Արա Այվազյանը նշանակվել է Կոստա Ռիկայում և Կուբայում արտակարգ և լիազոր դեսպան

13:18, 18 հունվարի, 2017

Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է Կուբայի Հանրապետությունում և Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Նախագահ Սերժ Սարգսյանը երկու տարբեր հրամագիր է ստորագրել (1, 2):