«Մաչանենց» միջազգային սիմպոզիումն ամփոփվում է (լուսանկարներ)

12:06, 22 մայիսի, 2017

Այսօր՝ մայիսի 22-ին` ժամը 17։00-ին, տեղի կունենա «Վրձնահարված Նոյի երկրում» խորագիրը կրող «Մաչանենց» միջազգային արվեստի սիմպոզիումի ցուցահանդեսի բացման եւ սիմպոզիումի ավարտն ազդարարող փակման պաշտոնական արարողությունը։

Սիմպոզիումի մասնակից 67 արվեստագետների յոթօրյա աշխատանքային բուռն օրերն ամփոփվում են աշխատանքների ցուցադրմամբ, որոնք կպահպանվեն «Մաչանենց» արվեստի տանը։

Ներկայացնում ենք վերջին երկու օրերի աշխատանքային պրոցեսը լուսաբանող լուսանկարները։