Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդն այսուհետ կծառայի Վանորեից տեսչությունում

16:37, 25 դեկտեմբերի, 2017

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը ազատվել էր Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի պարտակություններից և ծառայության կոչվել Վանորեից տեսչությունում՝ Վանորեից տեսչի իշխանության ներքո: Այս մասին հայտնում է Մայր Աթոռը: 

Լուսանկարում՝ Վիրահայոց թեմի առաջնորդն ու Բաբկեն վարդապետ Սալբիյան