Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կշարունակի պաշտոնավարել

13:32, 29 հունվարի, 2018

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրաժարականի դիմումը վարչապետ Կարեն Կարապետյանը չի ստորագրել, Մանուկյանը կշարունակի պաշտոնավարել։ Նախարար Մանուկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունվարի 18-ին, սակայն մամուլի քարտուղարը հրաժարականի պատճառի մասին չէր հայտնել, միայն ասել էր, որ նախարարը շարունակում է պաշտոնավարել։ Աշոտ Մանուկյանը հանդիպում է ունեցել հանրապետության նախագահի և վարչապետի հետ, որից հետո հետ է վերցրել դիմումը։ Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպման մանրամասներից տեղյակ չէ, միայն գիտե, որ նախարարի հրաժարականի դիմումն անձնական որոշում է եղել։

Հիշեցնենք, որ Կառավարության վերջին՝ հունվարի 25-ի նիստին Աշոտ Մանուկյանը ներկա էր և «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ ներկայացրեց Կառավարությանը։