Մարուքյանն ահազանգում է ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտման մասին

10:50, 6 փետրվարի, 2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ  նստաշրջանի մեկնարկին ահազանգեց սահմանադրական օրենքի խախտման մասին։ Երեկ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջինից երկրորդ ընթերցում քննարկման է ներկայացվել Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը։

Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է փոփոխություններ կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում՝ փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասով և առաջարկվել է փաթեթում ներառել Քրեական և Վարչական դատավարության օրենսգրքերը, և հանձնաժողովը հավանություն է տվել։ Պատգամավորի խոսքով՝ ԱԺ նախագահին գրավոր գրություն է ուղարկելու ԱԺ կանոնակարգի խախտման մասին

Հիշեցնենք, որ սահմանադրական օրենքների քվեարկության համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն 3/5-ի քվեարկությունը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։