Արտահերթ նիստ՝ առանց օրակարգի

11:54, 15 փետրվարի, 2018

Կառավարության նիստում հաստատվեց որոշում, ըստ որի` փետրվարի 27-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կհրավիրվի արտահերթ նիստ։

Նախագիծը ներկայացրել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ում խոսքով` արտահերթ նիստի անհրաժեշտությունը պայմանավորված է նոր Սահմանադրությամբ մինչ վերջինիս ուժի մեջ մտնելը նախագծեր կան, որոնք պետք է փոփոխվեն և համապատասխանեցվեն Սահմանադրությանը։

Նկատենք, որ որոշման նախագծում օրակարգը տեղադրված չէ, սովորաբար, երբ Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրում, որոշման տեքստում լինում է նաև օրակարգը։ Ենթադրվում է, որ օրակարգում կլինի նաև «Կառավարության կառուցվածքի մասին» օրենսդրական նախաձեռնությունը։