Ն․ Փաշինյան․ «ՀՀԿ-ականների մեջ կան ծպտյալ ելքականներ»

13:54, 2 մարտի, 2018

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ Արմեն Սարգսյանն այսօր ընտրվեց ՀՀ նախագահ։ Սարգսյանին դեմ քվեարկող (ինչպես նախապես իրենք էին հայտարարել) միակ խմբակցությունը՝ «Ելք»-ը, ունի 9 անդամ, որից երկուսը գործուղման են եւ չեն մասնակցել քվեարկությանը։ Քիչ առաջ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ հայտնելով քվեարկության արդյունքների մասին:

 «ՀՀ նախագահի ընտրություններին արձանագրվել է 90 կողմ, 10 դեմ արդյունք: Սա ցույց է տալիս, որ, ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունների, ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ ՀՀԿ-ականեր, այլ ՀՀԿ-ականների մեջ կան ծպտյալ ելքականներ»,- ասաց նա։

Վարման կարգով արձագանքեց նաև Վահրամ Բաղդասարյանը․ «Ի ուրախություն Նիկոլ Փաշինյանի՝ պետք է արձանագրենք, որ ՀՀԿ-ն 58 հոգի է, և մենք այսօր արձանագրել ենք 90 կողմ»: