Երիտասարդները փակել են Կորյուն-Աբովյան խաչմերուկը

09:39, 17 ապրիլի, 2018

«Ազատ, անկախ, ուսանող» կոչերով երիտասարդները փակել են Կորյուն-Աբովյան խաչմերուկը: Նրանք, ինչպես երեկ, այնպես էլ այսօր այս հատվածում դասադուլ են անում:

Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը համազգային դասադուլի և գործադուլի կոչ էր արել: Ուսանողները մի քանի տասնյակ են, նրանց թիվը երեկվա համեմատ զգալիորեն քիչ է, ինչը հավանաբար պայմանավորված է ուսանողների մի մասին ոստիկանների կողմից բերման ենթարկելով: Վաղ առավոտից երիտասարդներից շատերը գրառումներ են կատարում, որ իրենց տեղափոխում են ոստիկանության բաժին: Այժմ երիտասարդները փակել են Հերացի-Կորյուն խաչմերուկը: